Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը

ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ ըստ անհրաժեշտության՝ անմեղության կանխավարկածը փոխարինվելու է մեղավորության կանխավարկածով: Սա՛ է լինելու, այսպես կոչված, անցումային արդարադատության գլխավոր առանձնահատկությունը: Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկն, ըստ այդմ, վերացվելու է՝ «հեղափոխական նպատակահարմարությունից» ելնելով: Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու է աննախադեպ չափերի:

Քաղաքական ու տնտեսական հետապնդումները կրելու են ընտրովի և խիստ նպատակային բնույթ. ցանկացած ընդդիմախոսի կարող են տնտեսական ռեպրեսիաների ենթարկել՝ առանց դատարանի որոշման ու առանց հիմքերի (ապացուցիր, որ ուղտ չես): Բացի այդ, մեղավորության կանխավարկածը Հայաստանից կապիտալի աննախադեպ փախուստի է բերելու և առնվազն տեսանելի ապագայում կոչնչացնի ներդրումային դաշտը. այդ ո՞ր հիմարը գումար կներդնի ու բիզնես կզարգացնի մեզ մոտ, եթե ցանկացած պահի կարող է հայտնվել «Որտեղի՞ց քեզ գումարներ» հարցի առաջ: Եվ ամենակարևորի մասին: Հայաստանի տնտեսությունը կազմալուծող և, հետևաբար, նաև բանակը թուլացնող «մեղավորության կանխավարկածի» պարագայում ոչ միայն Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանը կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի», ինչպես որ պաշտոնական Երևանի հետ բանակցելուց հետո հոխորտում է այս օրերին Ալիևը: Ես պնդում եմ, որ մեղավորության կանխավարկածի հիմքով իրականացվելիք անցումային արդարադատությունը շատ ավելի լուրջ վնաս կարող է տալ մեր երկրին, քան մեր թշնամիների բանակները միասին վերցրած

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am