Ստի վերջը եկել ա… Փաշինյան

Կառավարության ծրագրի քննարկմանը  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փոխանցեց Թուրքիայից ապրանք ներկրող մոտ 600 առևտրականների բողոքը. «Նրանց այլևս չի թույլատրվում առանց մաքսատուրքի 50կգ բեռ ներկրել, այլ թույլատրվում է միայն 25կգ և խնդրում են վերանայել պայմանները:Փողոցում մանրածախ առևտրող զբաղվողները նույնպես խնդրում են լուծում գտնել, և պատրաստ են այլընտրանքային վայրում իրենց առևտուրը կազմակերպել»,-ասաց պատգամավորը: «Եթե մենք էս հարցերի ընթացքում հարյուր տոկոսանոց անկեղծ չլինենք, հաջողության չենք հասնի:Խոսքը առևտրականների կողմից առևտրային նպատակով ներկրվող բեռների մասին է:  Մենք պիտի շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ: Չի կարելի տենց, կներեք: Ես նկատի ունեմ՝ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են, որովհետև դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից ինչ-որ բան եմ առել իմ տան կամ հարևանի, կամ մորքուրիս համար, բերել եմ:Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով ու պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի տենց: Ախր, ինչքան ենք, էս հեղափոխությունն ինչի համար էր: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա:Ես էդ ֆենոմենի մասին երեկ խոսեցի՝ էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուրիշ տեղ»,- պատասխանեց Ն.Փաշինյանը: «Ֆուռը բերում, կանգնացնում են, 50-50 կգ-ով ներս են բերում ապրանքը: Ո՛չ և ո՛չ: Չի լինելու էդպիսի բան, չեն լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են մեզ՝ կառավարությանն ասել, վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էս արեք: Ցույց արեք, երբ կհասնեք էն քանակների, որ կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն կասենք, կգնանք մեր գործին: Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռցնենք: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա, որ ինչ-որ որոշում կայացնի: Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել ա»: Անդրադառնալով փողոցում առտրով զբաղվողներին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ օրերս հեռուստատեսությամբ նրանց է լսել, որ ասել են, թե մի՞թե սրա համար են հեղափոխություն արել. «Է, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևան քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բա, իհարկե, բա ուրիշ հո դրա համար չենք արել: Մաշտոցի պողոտան դարձնում ենք արևելյան բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»: Էնֆիաջյանը  Փաշինյանին հորդորեց չնյարդայնանալ՝ ասելով, որ ինքն ընդամենը խնդիրն է բարձրաձայնել : Նա մեջբերեց Փաշինյանի երեկվա խոսքից՝ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»: Ըստ Էնֆիաջյանի՝ մեր պարագայում խնդիրները բազում են և քաղաքացիներն էլ համաձայն են, որ կանոնակարգվի, բայց աստիճանական մոտեցում կա, պետք է այլընտրանք առաջարկել: Նա նշեց, որ պաշտոնյաները փոխանակ կաբինետներում որոշումներ կայացնելու, լավ կանեն ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցեն, առավել ևս՝ փակ սահմաններով երկրում բիզնես զարգացնելը հեշտ չէ: Ն.Փաշինյանի կարծիքով՝ դրա համար նախ պետք է հստակեցնել՝ առևտրային նպատակով, և բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, իսկ ինչ վերաբերում է ոչ առևտրային նպատակով բեռներին, ապա կառավարությունն իր կամքը ցույց էր տվել, բայց այն չարաշահվել էր: Նա նշեց, որ այժմ ԵԱՏՄ կարգավորումն է գործում, որով էլ առանց մաքսազերծման բեռի քաշը իջել է: «Եթե էդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք՝ խոսենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել, շա՞տ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ այդտեղ էլ կոռուպցիոն սխեմա է եղել, և նախկինում հարկերը շատ են դրել, որ կոռուպցիոն սխեմայով իջեցնեն: Իսկ հիմա, ըստ նրա, կոռուպցիոն սխեման փակել են, հարկային վճարներն ավելացել են: Վարչապետը նշեց, որ այժմ Հարկային օրենսգրքի փոփոխում են և սիրելի հայրենակիցներին հրավիրում են քննարկելու. «Բայց ասում ենք՝ մի՛ խաբեք մեզ, մի՛ խաբեք մեզ, մենք էլ ձեզ չենք խաբում: Ով ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում ա լինի: Ձեր համար տենց չի՞, եթե մեկը փորձի ձեր աչքերի մեջ նայի ու խաբի, ի՞նչ ա լինելու ձեր ռեակցիան»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am