ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ ծրագրում չեն գերակայում կառավարության պարտականությունները, փոխարենը 36 անգամ օգտագործված է «խթանելու է», կամ «կառավարությունը անհրաժեշտ է համարում» արտահայտությունները:
«Ներողություն, բայց շատերս գիտենք, ժողովուրդն էլ գիտի՝ կառավարությունն ինչը պետք է անհրաժեշտ համարի: Մտավախություն չունե՞ք, որ այս ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում նույնացում կարվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները, ապագային հանձնված բարի ցանկությունները, դրա համար էլ ոչ մի կառավարություն պատասխանատվություն չկրեց իր ձախողման համար»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետը չհամաձայնեց նաև Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե Հայաստանի որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել: «Ես կարծում եմ՝ Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են և կրելու են: ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարություն և ժողովրդավարության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ որևէ մեկն առանց պատասխանատվության չի մնալու, այդ թվում, նաև մեր կառավարությունը: Դեկտեմբերի 9-ին մեր կառավարությունն իր պատասխանատվությունը կրել է և ՀՀ քաղաքացիները գնահատել են կառավարության գործունեությունը»,- նշեց նա:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը