Հիմա պաշտոնյա է նա, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր «փայը» վերցնում, վերևների «փայը» տալիս վերևներին. Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք փոխվել է պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին 10 ամիսների ընթացքում: «Այս հարցի պատասխանին անդրադառնալիս պետք է արձանագրել, որ պետական պաշտոնեությունն այսօր միատարր չէ, բազմազան է առավել, քան երբևէ: Այսօր պետական պաշտոնյա է և՛ ակտիվիստը, ով երկու կամ տաս տարի առաջ պայքարում էր իշխող կլանի դեմ, և՛ չինովնիկն ու ոստիկանը, ով հալածում էր իշխանության դեմ պայքարող ակտիվիստին: Հիմա պաշտոնյա է նաև նա, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր «փայը» վերցնում, վերևների «փայը» տալիս վերևներին, և պրոֆեսիոնալն է այսօր պաշտոնյա, ով բացարձակ անտարբեր է եղել քաղաքական նրբությունների նկատմամբ, և առանց զգացումների կատարել է իր աշխատանքը և դրա համար պահանջել միայն վարձատրություն: Ուրեմն, այսօր մենք ունենք մի վիճակ, երբ պետական պաշտոնյաների 10 տոկոսը նորերն են, 90 տոկոսը՝ հները: Սա այսպես է, որովհետև 2018 թվականի հեղափոխության հարթակից խոստացել եմ՝ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունենալու և չի ունեցել: Այսպես է նաև այն պատճառով, որ կառավարությունը խնդիր է ունեցել և ունի ապահովել կառավարման համակարգի կայունությունը, այսպես է նաև այն պատճառով, որ մենք չենք ցանկանում քարուքանդ անել պետական կառավարման համակարգը և լցնել ու լցոնել մերոնցականներով: Չենք ուզում մարդկանց բաժանել հների և նորերի: Կարծում ենք՝ յուրաքանչյուր հին պետք է նորանալու հնարավորություն ունենա, եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ, և ցանկացած նոր կարող է հնանալ, եթե երկրում չեն գործում հակակշիռների իրական մեխանիզմներ»,- ասաց նա:  

 

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am