Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ
Hayeli.am-ի տեղեկություններով` այսօր` վաղ առավոտյան ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ: Հավաքված կամավորները ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնում են առաջնագիծ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին և դաս տալու թշնամուն: ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը եւ առաջադրանք հանձնարարեն: Հազարավոր թվով կամավորներ են գեներալի հետ մեկնում Արցախ: Նշենք, որ այս ամենը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ:
