Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն բանակցությունների ճանապարհով
Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախագահի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Անհանգստացած եմ այն առիթով, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում եւ կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը: Բանակցություններից զատ՝ այլ ճանապարհ չկա: Հանրապետության նախագահը, որը 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, հաստատում է առավելագույնս սեղմ ժամկետներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը: Հիմա ամենակարեւորը հրադադարն է: Հակամարտության լուծման միակ տարբերակը բանակցություններն են: Հանրապետության նախագահը խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում լուրջ միջադեպերի համար, որոնց հետեւանքով նաեւ խաղաղ բնակիչներ զոհվեցին»:
