Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ.Մարուքյան

ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է և առավոտն ինքը սկսել է նրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից մեջբերմամբ: Փաշինյանի ելույթի այս հատվածի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը. «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու … որ դու նման լինես իմ երազին։ Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ Հեքիաթն, այո, միտքըս ընկավ… Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ, Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է… Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում. Ցած է ընկնում երեք խնձոր – Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին… Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…»:

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am