Որն է տնտեսական հեղափոխություն իրկանացնելու գործիքակազմը.բացահայտում է Նիկոլ Փաշինյանը

«Կառավարության ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա, որի հիմքն իր հերթին 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է։ Տնտեսական հեղափոխությունը մենք պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Մեր կուսակցության հղած կարևորագույն մեսիջն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնը անհատի վերափոխումն է։ Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևոր գործոններից մեկը անհատական ջանքն է, առանց որի չի կարող լինել որևէ փոփոխություն», -  , ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ  ղեկավարած քաղաքական ուժի քաղաքական անցյալը, իրենց հասցեին հնչած մեղադրանքները՝ ծախված լինելու մասին ու հավելեց, որ իրենք ներդրել են իրենց կամքը՝ գնալ քաղաքական փոփոխության։2018-ի ապրիլ-մայիսին մենք կարողացանք ի ցույց դնել մեր կամքը ու դառնալ ՀՀ հպարտ քաղաքացու կամքի երաշխավորը։ Այդ հաղթանակի համար զինված հարձակում գործելու անհրաժեշտություն չեղավ։ Մենք կարողացանք գործի դնել նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերները:Քաղաքական հեղափոխության ժամանակ գործի դրվեցին նաև ֆինանսական միջոցների հավաքագրման մեթոդը, ինչով հնարավոր եղավ համախմբել բոլոր հայերին՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս», - հիշեց կառավարության ղեկավարը։ «Ի վերջո մեր քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ ևս մեկ պատճառով՝ մեր քաղաքական թիմը որևէ ֆինանսական, քաղաքական պարտավորություն չունի որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ։ Սա Հայաստանի ու նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոնն է։ Մեր միակ պարտավորությունը մեր ժողովրդի առաջ է, ՀՀ քաղաքացու առաջ, և մենք մտադիր ենք նրա տված մանդատը կիրառել ՀՀ-ում իրական տնտեսական փոփոխություն հարուցելու համար», - նշեց Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը և «պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը»։ «Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, և հետևաբար կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ:Այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am