Ադրբեջանում վերջանում է տնտեսական զարգացման ոսկե ժամանակաշրջանը. Թոմաս դե Վաալ
Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին: «Հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն: Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է ներկայիս իշխանությանը, քանզի Ադրբեջանում վերջանում է տնտեսական զարգացման ոսկե ժամանակաշրջանը: Ընկնում են նավթի գները և Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ»,- ասել է նա։ Ղարաբաղյան խաղաքարտը միակ գործոնն է, որ կարող է համախմբել ադրբեջանցիներին հայերի դեմ, «Դոյչե Վելլե» ռադիոկայանին ասել է դե Վաալը:
