Կառավարության ծրագիրն առաջիկա հինգ տարիների համար հեղափոխական առաջընթաց չի նախատեսում

168 ժամը գրում է. Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Անկախ նրանից,թե ծրագիրը որքանո՞վ է արտահայտում հասարակության շրջանում եղած սպասումները և որքանո՞վ է տեղավորվում քաղաքական իշխանության կողմից նախկինում տրված խոստումների շրջանակներում, այն անխոս կընդունվի։ Իսկ թե ինչ կստանա դրանից հանրությունը, այլևս կարևոր չէ։

Մի բան միանշանակ է, որ կառավարությունը շարունակում է ճռճռան հայտարարություններով խաղալ հասարակության զգացմունքների վրա։ Քանի կար, աշխատավարձի ու կենսաթոշակի շռնդալից բարձրացում, աշխատատեղերի ու մարդկանց եկամուտների կտրուկ ավելացում, գազի, հոսանքի ու ջրի սակագնի նվազեցում, ներդրումային բում, բազում այլ և այլ բաներ էին խոստանում, հիմա էլ անցել են տնտեսական հեղափոխությանը։ Այնինչ կառավարության ծրագրում որևէ հիշատակում չկա, թե դրանից ինչ է ստանում հասարակությունը։
Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ իրականում ոչ մի տետեսական հեղափոխություն էլ չի ենթադրում այն, ինչ առաջարկում է կառավարությունը։ Եթե տնտեսական հեղափոխությունը չի բերելու տնտեսության թռիքաձև աճին և հասարակության սոցիալական վիճակի կտրուկ բարելավմանը, ապա ո՞ւմ է պետք այդ հեղափոխությունը։
Հատկանշական է, որ կառավարության ծրագրում խոսքը չկա տնտեսության թռիչքի մասին, ինչը ոչ վաղ անցյալում անընդհատ կրկնում էր վարչապետը։ Այն աճը, որն առաջիկա հինգ տարիների համար ակնկալում է կառավարությունը, որևէ աղերս չունի տնտեսական թռիչքի հետ։ Զարմանալի է, որ 5 տոկոսը Հայաստանում այլևս համարվում է աճի բարձր տեմպ։ Նախկինում ընդունված էր ասել, որ տնտեսական աճի արդյունքները հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է շատ ավելի բարձր և երկարատև աճ։ Իշխանափոխությունից հետո կառավարությունը մի կողմից՝ հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, մյուս կողմից՝ դրել է բավական համեստ աճի նշաձող։ Սա նշանակում է, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունենում։ Գործ ունենք ընդամենը հերթական բարձրագոչ հայտարարության հետ, որով կառավարությունը նպատակ ունի տպավորություն գործել հասարակության վրա։ Երկար ժամանակ պետք չի լինի դրանում համոզվելու համար։ Ակնհայտ է, որ կառավարության ծրագիրն առաջիկա հինգ տարիների համար հեղափոխական առաջընթաց չի նախատեսում, չնայած դրա համար նախկինում առկա բոլոր խոչընդոտները, որոնց մասին հաճախ հայտարարվում էր խորհրդարանի ընտրություններից առաջ, այլևս չկան։ Հասարակությունը Նիկոլ Փաշինյանին և իր թիմին օժտեց բոլոր հնարավոր ու անհնարին իրավունքներով,ուժեղ մանդատով՝ հույս ունենալով,որ, ի վերջո, կլուծվեն իրեն հուզող բազմաթիվ խնդիրները։ Հերթական անգամ, սակայն, դա տեղի չի ունենում։ Հասարակությունը դարձյալ մնում է ձեռնունայն։ Առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական կտրուկ տեղաշարժեր չեն սպասվում։ Զարգացումներն ըստ էության լինելու են այնպիսին, ինչպիսին եղել են մինչև այժմ։ Դատարկ էին այն բոլոր խոստումները, որոնք իշխանափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը շռայլում էր հասարակությանը։ Փաստն այն է, որ դրանք որևէ կերպ տեղ չեն գտել կառավարության ծրագրում։ Այսինքն՝ առաջիկա հինգ տարիներին նման հույսեր չպետք է ունենալ։ Չի սպասվում աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացում։ Մարդկանց աշխատանքով ապահովելու որևէ հեռանկար կառավարության ծրագիրը չի ուրվագծում։ Մինչդեռ ժամանակին հասարակությանը սարեր էին խոստանում։ Ու ոչ միայն՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման կամ աշխատատեղերի ստեղծման տեսքով։ Գործադիր և օրենսդիր իշխանությունը ձևավորելուց հետո՝ քաղաքական նոր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, սահուն անցավ հանրային ծառայություններն էժանացնելու վերաբերյալ ժամանակին բազմիցս հնչեցրած խոստումների վրայով։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ։ Դրանց գները ոչ միայն չնվազեցին, այլև կառավարության կոկորդին է մնացել գազի ներմուծման գնի բարձրացումը։ Որքան էլ հայտարարվում է, որ ներքին սակագները մնալու են նույնը,այնուհանդերձ այդպես էլ չի հստակեցվում, թե, ի վերջո, ո՞վ պետք է վճարի թանկացման դիմաց։ Բանակցությունները գազամատակարար ընկերության հետ շատ երկար են ձգվում։ Իսկ այդ ընթացքում պարտքը կուտակվում է։ Խոսքը ոչ փոքր գումարի մասին է. տարեկան այն կարող է հասնել առնվազն 30 մլն դոլարի։ Ու եթե գազամատակարար ընկերությունը չստանձնի թանկացման բեռը, այն մնալու է կառավարության ուսերին։ Մի կառավարության, որի ղեկավարը ժամանակին խոսում էր ոլորտում մեծ չարաշահումների ու թալանի,կոռուպցիոն սխեմաների կիրառման,սակագները նվազեցնելու լուրջ հնարավորությունների գոյության մասին։ Հասարակությունը հավատում էր և սպասում, որ իշխանափոխությունից հետո իրավիճակը կփոխվի՝ նախկին թալանչիները կպատժվեն։ Ինն ամսվա ընթացքում կառավարությանը հաջողվել է բյուջե վերադարձնել ընդամենը մի քանի միլիարդ դրամ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ հայտարարված բազմաթիվ աղմկոտ բացահայտումներն ընդամենը հասարակության վրա տպավորություն գործելու նպատակ էին հետապնդում։ Թե իրականում ինչ եղավ, այսօր բոլորն են տեսնում։ Այնպես, ինչպես տեսնում են, թե որքանով են լուծվել  աշխատավարձերի և կենսաթոշակների շեշտակի բարձրացման, տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման, ստվերային շրջանառությունների հարկման, բյուջեի եկամուտների կտրուկ ավելացման հետ կապված հարցերը։ Դրանց լուծումը չկա նաև կառավարության ծրագրում։ Ոչ միայն հայտնի չէ, թե ինքանո՞վ պետք է կրճատվի ստվերը, այլև, թե ի՞նչ է ստանալու դրանից պետական բյուջեն առաջիկա հինգ տարիներին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր պետության գանձարան բերել տարեկան լրացուցիչ առնվազն 800 մլն դոլար։ Դա, ըստ էության, այն գումարն էր, որն ամեն տարի պիտի գանձվեր ստվերային տնտեսությունից։ Իսկ ո՞ւր են հիմա ստվերային շրջանառություններից ստացվող բյուջետային մուտքերը։ Այժմ էլ կառավարությունը տնտեսական հեղափոխությունից է խոսում։ Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, եթե դրա արդյունքում հեղափոխական փոփոխություններ չեն ակնկալվում՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ հասարակության կյանքում։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am