Քերին ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը
Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին զսպվածության կոչ է անում, քանի որ հակամարտության ռազմական լուծում չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ գրում է ria.ru-ն: «Միացյալ Նահանգները ամենախիստ ձևով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
