Մանվելից դեպի Սասուն. Երկուսն էլ խոշոր սեփականատեր, երկուսն էլ ունեն տաղանդավոր զավակներ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱՆՎԵԼԻՑ ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ Այսպես, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա համագումարին ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։ Փորձենք համեմատություններ անցկացնել նախկին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և առաջիկայում ԵԿՄ նախագահ դարձող Սասուն Միքայելյանի միջև։ -Մանվել Գրիգորյան․ իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, իր ծննդավայր Էջմիածնի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Մանվել Գրիգորյանն ունի նաև տաղանդավոր, նույնպես ՀՀԿ անդամ զավակ, որին էլ էջմիածնեցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։ -Սասուն Միքայելյան, մինչև 2008թ․իշխող ՀՀԿ, ապա ՀԱԿ, 2015թ․ ՔՊ կուսակցության, 2018թ․արդեն իշխող կուսակցության, Իմ քայլը խմբակցության անդամ, իր ծննդավայր Հրազդանի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Նա նույնպես ունի տաղանդավոր, ՔՊ անդամ զավակ, որին հրազդանցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։ Միակ տարբերությունը հավանաբար նրանց մոտեցումներն են արցախյան պատերազմին։ Եթե Մանվել Գրիգորյանն իր «քաջագործություններն» «արդարացնում» էր Արցախին նվիրված լինելով, ապա Սասուն Միքայելյանը՝ թավշյա հեղափոխությամբ, այն գերադասելով արցախյան հաղթանակներից։ Հիշեցում․ ԵԿՄ-ն հայտարարելով իր հավատարմությունը արցախյան հարցին, իր գոյությունը բացատրում է չավարտված պատերազմով։ Իրականում ԵԿՄ-ն գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին իշխանությունը պահելու, ընտրությունները կեղծելու, ընդդիմությանն ահաբեկելու համար։ Երկու անգամ՝ 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am