«Էդուարդ Շարմազանովի նման խելացի ու նվիրված կադրը պետք է մնար իշխանությունում․․․»․ Լիլիթ Կարապետյան.armdaily.am

Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարությունը, որ Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնում: «Բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ, երգչուհիները, օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն: Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել էր Դավիթ Անանյանը: Այս հայտարարությունը հայ երգիչ-երգչուհիների շրջանում դժգոհություններ առաջացրեց: Armdaily.am-ի հետ զրույցում երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում այդ հարկատեսակը կա, սակայն մեր երկրում դեռ չի հասունացել այդ պրակտիկան: «Ես կարծում եմ, որ մենք դեռ այնքան չենք հասունացել, որ նման օրենքներ գործածենք: Դա չոր ու ցամաք այդպես չի ասվելու, որ երգիչներն էլ ձեռք ձեռքի տված գնան մուծեն: Արտերկրում, օրինակ, խորամանկությամբ կարողանում են այդ հարկերը այնպես վերցնել, որ մարդիկ չեն էլ նեղվում հարկերը վճարելուց, առավել ևս երգիչների դեպքում: Բայց մեր դեպքում, պետությունը ոչինչ չի արել երգիչների համար: Եվ ոչ միայն երգիչների՝ ճանաչված մարդկանց, առհասարակ, պետությունը չի խրախուսել»,-ասաց երգչուհին: Լիլիթ Կարապետյանը 9 տարեկանից շոու բիզնեսում է, 11-12 տարեկանում արդեն թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: Երգչուհու խոսքով՝ ամբողջ կարիերայի ընթացքում պետությունը իրեն ոչնչով չի օգնել, և երգ թողարկելու բոլոր ծախսերն ինքն է հոգացել: «Ես երկրից վարկ չեմ վերցրել, երկիրը ինչ-որ մի կերպ ձեռք չի մեկնել: Ես երկրին որ ինչ պիտի վճարեմ, երբ իմ բոլոր ծախսերն ինքս եմ հոգացել: Եվ գործիքավորողի բավականին աստղաբաշխական գումարը ես ինքս եմ վճարում, և ձայնագրման համար, և երգը գրելու համար ես իմ գրպանից եմ վճարում: Այսինքն այդ ամեն ես իմ ուժերով անեմ, մի բան էլ պետությանը հարկ տա՞մ: Այս պարագայում պետությունը ո՞վ է: Ես, ճիշտ է, այս երկրի քաղաքացի եմ, համարում եմ, որ իմ երկրի համար շատ բան են արել: Մազերիս չափ զորամասերում, մանկատներում, ծերանոցներում երգել եմ, տարբեր բարեգործական համերգներ եմ տվել»,-ասաց Լիլիթ Կարապետյանը:

  Համեմատելով նախկին և ներկայիս իշխանությունները՝ երգչուհին նշեց, որ թե հեղափոխությունից առաջ, թե հետո իր կյանքում ոչինչ չի փոխվել, պարզապես դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ երգչուհու առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծվել: «Թիվիներում բավականին երկար տարիներ երկար ցուցակներ են եղել, որտեղ նշված էին այն երգիչ երգչուհիները, ովքեր չպետք է ելույթ ունենային: Այդ ցուցակներում ես առաջին հորիզանականում էի: Եվ այսպես տարիներ շարունակ իմ գործի գլխին քար են գցել»,-ասաց երգչուհին՝ իր հանդեպ իշխանության նման վերաբերմունքը պատճառաբանելով, որ ժամանակին Լիլիթ Կարապետյանի և նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի անունները շատ էին հնչում: «Եվ մենք խանգարող հանգամանք էինք այն երգիչների համար, ովքեր դեռ նոր պետք է ասպարեզ գային»,- ասաց երգչուհին: Խոսելով ներկայիս կառավարության մասին՝ Լիլիթ Կարապետյանը այն համեմատեց շոու բիզնեսի հետ, նշելով, որ չի ցանկանա`շատ նոր երգիչների նման իշխանության ներկայացուցիչների «աստղայինը տանի»: «Ես որպես քաղաքացի, որպես հանրային մարդ և հայ տղայի մայր շատ սխալներ եմ տեսնում մեր կառավարության մեջ: Ես այնքան կուզենայի, որ այս նոր կառավարությունը լեզու գտներ նախկին կադրերից այն մարդկանց հետ, ովքեր իսկապես պետք են մեզ: Ես չեմ դադարի ասել, որ Էդուարդ Շարմազանովի նման կադրը մնար իշխանությունում: Մեր իշխանությունները ցանկացած քայլի պետք է գնան, որպեսզի այդ խելացի մարդկանց օգտագործեն հօգուտ իրենց երկրի շահերի: Ես շատ ափսոսում եմ Էդուարդ Շարմազանովին: Նա շատ նվիրված մարդ է: Ես նույնիսկ իր արարքը ճիշտ եմ համարում, որ նա իր քաղաքական ուղղվածությունը չփոխեց՝ մնալով հավատարիմ: Ես գտնում եմ, որ Շարմազանովին հնարավոր է կառավարությունում տալ ինչ-որ մի գործ, որը իրեն հարմար կլինի: Եվ ոչ միայն Շարմազանովին, այլ նախկին կառավարության մի շարք այլ կադրերի»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ հիմա իշխանության են եկել հում, գործից լավ չհասկացող երիտասարդներ, ովքեր ավելի փորձառուների կողքին կարող են աճել և փորձ ձեռք բերել:  

դիտվել է 2200 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am