Երբվանի՞ց ղարաբաղցիները Ձեզ համար դարձան Ալիևի «քաղաքացիները», պարո՛ն Կարապետյան

«Սպուտնիկին» տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր արտաբերեց՝ կապված բանակցային գործընթացի հետ: Նախ նա նշել է, թե զարմանում է, թե ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Այստեղ է, որ հռետորական հարցադրում պետք է անել: Դուք է՞լ էք համարում ղարաբաղցիներին Ալիևի քաղաքացիներ և զարմանում, որ Ալիևը անտեսում է իր «քաղաքացիներին»: Փաստորեն, Ձեր «նոր մոտեցումը» ղարաբաղցիներին «քցելն էր»՝ Ալիևի գիրկը, և նույնիսկ զարմանում էք, թե ինչու նա չի «քայլ կատարում»: Երբևիցե այսքան անկեղծ Փաշինյանի թիմը իր տկարությունը ցույց չէր տվել: Սակայն այդ տկարութունից մինչև պարզ դավաճանություն մնացել է ընդամենը մեկ քայլ… Երկրորդն այն է, որ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանի արձագանքը «հստակ չէ», և եթե Բաքուն «փոքր ինչ մոտեցնի իր դիրքորոշումը հայկականին», ապա կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի: Ի՞նչ նկատի ունի պարոն Կարապետյանը այդ միտքը արտահայտելիս, դժվար է ասել: Ուրբաթ օրը Ալիևը հայտարարեց, որ նա Երևանն էլ է ուզում՝ Զանգեզուրի ու Սևանի հետ միասին: Այստեղ կարծում ենք որ ոչ մի անհստակություն չկա: Փաստորեն, դուք այդպե՞ս էք արձագանքում Ալիևի հոխորտանքներին, պարոն մամլո-խոսնակ: Եվ վերջապես, Փաշինյանի մամլո-խոսնակը փաստացի հայտարարեց, որ մադրիդյան սկզբունքները սեղանին այլևս չկան: Դուք գոնե հասկանո՞ւմ էք, թե ինչ էք ասում, պարոն Վլադիմիր: Դուք Փաշինյանի մարտնչող պարզունակ շրջապատի անդամ չեք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգի եք ենթարկում Ղարաբաղին ու Հայաստանին: Մադրիդից արդեն ավելի քան 10 տարի Ադրբեջանը փորձել է հրաժարվել, բայց դա նրան չի հաջողվել: Եվ հիմա ձեր թեթև ձեռքերո՞վ է դա ուզում իրականացնել: Եվ վերջում մի հռետորական հարցադրում: Կարո՞ղ է դուք այդ շրջանակները չեք, որոնց պիտի այս հարցադրումներն անենք: Շարունակության մասին դեռ կլռենք:  zham.am 

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am