«Մի՞թե ստիպելու եք ցմահներին ամեն օր հոգեպես մահ վերապրել»․ բաց նամակ Նիկոլ Փաշինյան

Հարգելի պրն. Փաշինյան Արդեն երկրորդ անգամ եմ դիմում Ձեզ բաց նամակով,բայց այս անգամ ոչ թե իմ հանդեպ կայացրած դատավճռի համար, որը անհիմն է, կեղծ, շինծու, առանց ապացույցների և առանց հիմնավորման, այլ գրում եմ ձեզ՝ որպես 92 ցմահ դատապարտյալներից մեկը։ Շատ ուշադիր լինելով, թե նախկին իշխանության վերաբերմունքը ցմահների հանդեպ և ձեր ընդդիմադիր եղած ժամանակ Ձեր ելույթներն ու դիտարկումները ցմահների խնդիրներին… ու հիմա, երբ արդեն Դուք իշխանության բուրգի գլխավերևում կանգնած իշխանավոր, հույս ունեինք, որ Դուք անկաշկանդ կգնայիք այդ քայլին եւ վերջապես կլուծեիք 25 տարի բարձրացվող խնդիրները։ Քաջ գիտակցում եմ, թե որքան բարդ է ցմահ դատապարտիալներիս խնդիրներին լուծում տալը։ Որտե՞ղ մնացին թավշյա հեղափոխության գաղափարները, և օրենքը բոլորի համար հավասարությունը։ Ինչու՞ պետք է օրենքը ամրագրված լինի բոլորի համար, բայց չգործի ցմահների համար և ու՞մ է ձեռնտու դա։ 2015թ. Դուք հանդիպել եք ցմահ դատապարտիալներիս և ծանոթանալով մեր ներկայացրած խնդիրներին՝ եկել եք այն եզրահանգման, որ ցմահների շրջանում իրոք կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան։ Եվ, հիմա, երբ իշխանությունը պատկանում է Ձեր խմբակցությանը և համաներումից առաջ Ձեր հայտնի ասուլիսի ժամանակ շեշտեցիք, որ ցմահ դատապարտյալների քր. գործերը պետք է անհատապես վերանայվի, ի՞նչ փոխվեց։ Մի՞թե ստիպելու եք հավատալ այն մտքին, որ ցմահ դատապարտյալների համար Եվրոպայից եկող գումարներից չկտրվելու համար Դուք նախընտրել եք խաչ քաշել ցմահների վրա և փակել նրանց հարցը՝ թողնելով միայն 25 տարի հետո վաղաժամկետ ազատման վրա։ Մոռանալով նաև, որ նախկին իշխանության դատական համակարգի ու շինծու քր. գործերի արդյունքում ցմահ դատապարտյալներիս մեջ կան անմեղ մարդի՞կ։ Մի՛ արեք դա, մի նմանվեք նախորդների՛ն։

Մի՞թե Դուք, և բոլորս չենք հոգնել ցմահ դատապարտյալների խնդիրներից։ Մեր բոլորիս ուզածը ընդհամենը քր. գործերի վերանայումն է։ Եկեք ուժ ունենանք և վերջնական լուծենք այս հարցը։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդհամենը մի քանի իրավապաշտպան գրասենյակի հանձնեք ցմահ դատապարտյալների քր. գործերը և նրանք մեկ ամսում կուսումնասիրեն բոլորի գործերը և Ձեզ կհանձնեն մեղավորների և անմեղների անունները, նաև անհամաչափ դատավճիռները։ Հակառակ դեպքում կստիպեք մտածել, որ վախենում եք անմեղ դատապարտված մարդկանց քանակից և նրանց հանդեպ պատասխանատվությունից, որը որ Ձեզ վրա չէ։ Դիմում եմ Ձեզ, որպեսզի ընդհամենը կարգադրեք վերանայել ցմահ դատապարտյալների քր. գործերը։ Ես՝ Արթուր Քոչարյանս, որպես անմեղ «մեղավոր» տալիս եմ իմ համաձայնագիրը, իմ քր. գործը վերանայելու արդյունքում, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ՝ ինձ հրապարակավ գնդակահարեք…

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am