Մարզպետը վերջապես գլխի է ընկել
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կոկորդիլոսաբուծության ծրագրին, նշելով, որ հողհատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր: «Երբ իրականություն դառնա, դրանից հետո կնայենք՝ ըստ ժամանակացույցի»,- ասաց նա: Թե որքան կհատկացվի մաքսազերծմանը, Սարգսյանը չպատասխանեց, խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՊԵԿ-ին: Իսկ հարցին, ի վերջո, որոշվե՞ց` որպես ինչ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն, մարզպետը նշեց. «Ներմուծվելու է որպես թռչնի ձու»:
