Կարևոր լուր. Ադրբեջանն ԱՄՆ-ից 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքներ է գնել. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև հերթական գործարքին, որի արդյունքում Ադրբեջան մատակարարվող տեխնիկան կարող է ռազմական կիրառություն ունենալ։ «Եթե մեր երկրում սա ինչ-որ մեկին հետաքրքրում է, ասեմ, որ Ադրբեջանը նախորդ նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ: Նույնն էլ արել էր հոկտեմբեր ամսին: Այսինքն՝ շարունակական գործընթաց է: Բայց, քանի որ ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ, ոնց, որտեղից, ումից ու ինչպես՝ թեման փակում եմ», - գրել է քաղաքագետը: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ-ՀՀ ապրանքաշրջանառությանը։ «Հայաստանը Միացյալ Նահանգների 173-րդ առևտրային գործընկերն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը 107-րդն է։ Եթե հաշվի առնենք, որ ՄԱԿ անդամ 193 պետություններից մի մասի հետ ԱՄՆ-ն ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի ու հետևաբար՝ չունի նաև առևտուր, մի մասի նկատմամբ էլ պատժամիջոցներ է կիրառում, Հայաստանն ամենահետին դիրքերում է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով», - ասաց Սուրեն Սարգսյանը: «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բավականին ակտիվ ձեռք է բերում այն կատեգորիայի ապրանքները, որոնց մասին գրել եմ», - նշեց նա: Ս.Սարգսյանի խոսքով՝ իր ուսումնասիրություններն ու տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս ուղղությամբ ակտիվ աշխատում է. «Ադրբեջանը Միացյալ Նահանգներից փորձում է ձեռք բերել այն ամենն, ինչը կարող է։ Նույնիսկ կարող է քաղաքացիական նշանակություն ունեցող ուղղաթիռ ձեռք բերել, այն ռազմականացնել և օգտագործել իր կարիքների համար։ Դա կարող է լինել ուղիղ Միացյալ Նահանգներից կամ երկրորդ երկրներից», - ասաց քաղաքագետը։ Նա հիշեցրեց ամիսներ առաջ իր կողմից բարձրացված ուղղաթիռների գնման հարցը, որոնք չնայած քաղաքացիական են, սակայն ռազմականացվել են Ադրբեջանում։ «Ուղղաթիռները հարցը բարձրացրեցի, բայց այն բարեհաջող փակեցին՝ նշելով, որ դրանք քաղաքացիական են։ Չնայած հետո մենք տեսանք, ինչպես էին այդ քաղաքացիական ուղղաթիռները ռազմականացվել ու նույնիսկ նկարները կան, որ դրանք արդեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատի ռազմաբազայում են տեղակայված», - ասաց Սուրեն Սարգսյանը։ Հարցին՝ տիրապետոՒմ է արդյոք տեղեկատվությանը, թե ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի դեպքում, քաղաքագետն արձագանքեց. «Դրանք տարբեր բաներ կարող են լինել։ Ամիսներ առաջ տեղեկացրել էի Facebook-ով, որ ադրբեջանցիները ձեռք են բերել ամերիկյան արտադրության արձակման մեխանիզմներ, որոնք տարբեր նպատակներով կարող են օգտագործել՝ կամ փոքր ինքնաթիռների կամ անօդաչու թռչող սարքերի համար։ Դրան անմիջապես հաջորդեց տեղեկությունը, որ Ադրբեջանն Իսրայելից 40 դրոն է ձեռք բերել։ Այս փաստերը համադրելով կարող ենք ենթադրել, որ նաև այդ ԱԹՍ-ների համար է Ադրբեջանն ԱՄՆ-ից ձեռք բերել արձակման մեխանիզմները»։ Քաղաքագհետն ընդգծեց՝ ԶԼՄ-ներին և փորձագիտական հանրությանն այս հարցը շատ է հետաքրքրում, մշտապես թեմայի վերաբերյալ քննարկումներ են լինում, սակայն առաջին հերթին այս ամենին պետք է ուշադրություն դարձվի պետական մակարդակով ու պետական կառույցների կողմից։  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am