Կոռուպցիայի հերթական օրինակը ՊԵԿ-ում

Politik.am-ի խմբագրություն էր դիմել ՊԵԿ-ի կազմակերպած՝ «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթին մասնակցած Հասմիկ Ադամյանը, ով պատմեց, որ մրցույթն, իրականում, բեմադրված ներկայացում էր, և անցել է կեղծիքի և անարդարության մթնոլորտում: Ըստ մեր զրուցակցի՝ պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդի Արարատ Խաչատրյանը, և դա պատահական չէ.«Վերջինս այդ հաստիքում ժամանակավոր պաշտոնակատար էր, ու այդ բեմականացված մրցույթով օրինականացվեց վերոհիշյալ անձի աշխատանքի անցնելը` հիմնական հաստիքով»,-ասում է Հասմիկ Ադամյանը: Մրցույթը տեղի է ունեցել 2 փուլով: Բանավոր փուլին ներկա են եղել առաջին փուլն անցած մասնակիցները՝ այդ թվում՝ Հասմիկ Ադամյանը և Արարատ Խաչատրյանը: Հասմիկ Ադամյանն ասում է՝ ինքը ևս ներկա է եղել Արարատ Խաչատրյանի պատասխանելու ընթացքում, և վերջինիս պատասխանը եղել է ամենաթույլը. դա վկայում է մրցույթի ռեյտինգային ցուցակը, որում նա ամենացածր միավորներով ամենավերջին տեղը զբաղեցրած մասնակիցն է: Հասմիկ Ադամյանը, իր խոսքով, հնարավոր 100 միավորից 100 միավոր է ստացել: «Սա կոռուպցիայի հերթական օրինակ է: Իրենց ժամանակավոր պաշտոնակատարին հիմնական պաշտոն տալու համար ձևական մրցույթ են կազմակերպում՝ մարդկանց ցույց տալով, թե պետական կառույցներում աշխատանքի անցնելը արդար է կատարվում և մրցութային կարգով»,-ասում է Հասմիկ Ադամյանը: Հասմիկ Ադամյանի կարծիքով՝ պատահական չէ, որ պաշտոնում ընտրվել է ժամանակավոր պաշտոնակատարը: Ըստ Ադամյանի դիտարկման՝ նրան նախապես տալիս են նաև գրավոր ու բանավոր մրցույթների հարցերն ու պատասխանները, հետո, երբ ինքը պատրաստ է լինում, հայտարարում են մրցույթի անցկացման մասին: Հասմիկ Ադամյանը բազմաթիվ բաց նամակներ է հղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Հունվարին իրեն ՊԵԿ հանդիպման է կանչել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քարտուղարուհին՝ Սաթինե Գզողյանը.«Ինքը սուտ բաներ էր խոսում: Ցույց է տալիս, թե մարդկանց բողոքները լսում է, բայց իրականում իրեն ոչ մի բան էլ հետաքրքիր չէ, մեզ էլ ընդունել է միայն այն պատճառով, որ Դավիթ Անանյանն է հրահանգել ընդունել բաց նամակ հղած անձանց: Պարզ է՝ իրենց հայեցողությամբ է կատարվում ընտրությունը»,-ասում է Ադամյանը: Համիկ Ադամյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել վարչական դատարան: Politik.am-ը դիմել է նաև ՊԵԿ՝ պարզելու, թե ի՞նչ ընթացակարգով է անցկացվել «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթը, և ի՞նչ չափորոշիչներով է կատարվել ընտրությունը: Տեղեկությունը ստանալուն պես՝ կհրապարակենք այն:  

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am