Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ  ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր  քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին և 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ: Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչև 2018  թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը  շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար: Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի:  3 անձի՝ սուտ մատնության և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am