Ոչխար պահե՞նք , թե՞ կոկորդիլոս. Հրապարակ

Ո՛չ Տիգրան Մեծի աշխարհակալությունը, ո՛չ հեթանոսությունը, ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ հաղթանակները, ո՛չ պարտությունները, ո՛չ Թումանյանն ու Կոմիտասը, ո՛չ սոցիալիզմը... ոչինչ և ոչ մեկը մեզ չփրկեցին։ Եղեռնը նույնիսկ մեր մեջ ինքնապաշտպանական բնազդ չարթնացրեց։ Սփռվեցինք աշխարհով մեկ, փոխվեցինք, թոթափեցինք մեզանից հայկականությունը՝ «վնասազերծվեցինք»։ Իսկ չսփռվածներս, հատկապես՝ չսափրվածներս, մեր հույսը Նիկոլի վրա դրեցինք՝ նա պետք է մեր ազգին կորստից փրկի։ Նիկոլը թե տղա է՝ թող չփրկի։ Քայլել ենք, ճամփա ենք փակել, «հու՜, հու՜» ենք արել և, վերջապես, 5-10 հազար դրամանոց ձայներ ենք տվել՝ առանց կոպեկի, от души։ Թե տղա է՝ թող չփրկի։ Կերամանները կվերցնենք ու կշրջափակենք իշխանական որջերը։ Նիկոլը բացի նրանից, այն, որ շատ գրում ու խոսում են, էն որ ժուռնալիստիկա է կոչվում ոնց որ, լավ մաթեմատիկոս է նաև, գիտե՞ք։ Նա, իրեն համարելով իր գործի մեջ միակը՝ հայկականության միակ փրկիչը, իրեն 1 թվի տեղ է դրել ու մի գլուխ 0-ներ է հավաքել իր հետևից։ Եթե միայն ՔՊ-ի կազմը հաշվենք՝ Նիկոլն աստղաբաշխական թիվ է հիշեցնում։

Բայց... Էլ ի՞նչ բայց, տեսնենք, թե ժամանակը ստորակետն ու 0-ները 1-ից հետո կդնի, թե՞ նրանից առաջ։ Ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ, շատ օգտակար է՝ մեր եղբայր եզդիները, Աշոտ Ղազարյանին էլ կհիշեք, որ իշխանության ու կուսակցությունների փոխարեն սուրուններով ոչխարներ են պահում, մեզանից ավելի հարուստ չե՞ն, ավելի լավ չե՞ն ապրում։ Ի՞նչ ենք ընկել հայկական պետականություն կառուցելու, հայանպաստ իշխանություն ունենալու, ամեն մի կտոր հողի համար արյուն թափելու ու էլի շատ բաների հետևից։ Այ մարդ, եթե գողական ռազբորկաներով հարուստ ֆիլմեր ենք նկարահանում ու նայելով չենք կշտանում, ռաբիզ ենք լսում ամեն տեղ, ամեն ժամ, ոչխարների դուրն էլ է գալիս նույնիսկ, էլ մեր ինչի՞ն է պետք, որ Բարսեղ Թումանյանը երգի, ախր ոչխարները կխրտնեն, կովերի մոտ էլ կաթնատվությունը կնկնի։
Կոմիտասն ու Թումանյանն էլ են աշխարհում թող ջան ասեն, ջան լսեն, մենք՝ որտե՞ղ, մշակույթը՝ որտե՞ղ, նեղանու՞մ են, թող Աստծուց նեղանան, որ մեր լսարան-շուկայում մինչև հիմա մի-մի սեղանիկ անգամ չբաշարեցին ունենալ, չնայած՝ սուպերմարկետների ախորժակ էին պահել։ Կամ կրթությունս ո՞րն է, երբ 15-20 տարի սովորելուց հետո միայն SMS գրելն է քյար մնում։ Ժողովուրդ, մարդու չասեք՝ հայկականությունն ու Արցախը փրկելու համար Աստված որոշել է մեզ մի մեծ օգնություն ցույց տալ, միայն թե աչքով չտանք։ Հայաստանում կոկորդիլոսի ֆերմա են բացելու շուտով։ Քանի որ՝ Հայաստանում ինչ կար-չկար մեր նախքին իշխանությունները կուլ են տվել արդեն, մեր նոր կոկորդիլոսներին մենք կարող ենք կերակրել այդ իշխանությունների թափոններով։ Ինչ-որ Մենուա կա՝ դրան, Շարմազին, Աշոտյանին ու մյուսներին մեծ ախորժակով կոկորդիլոսները կուլ կտան։ Կոկորդիլոսներն իրեց առաքելությամբ բնության սանիտարներն են։ Թող մեր ազգային պղտորիչները կոկորդիլոսների փորի մեջ այսուհետ շարունակեն՝ ընդդիմաբարբաջել։ Զարուհի Փոստյանջյանն էլ վատ թիքա չէ կոկորդիլոսների համար՝ որպես դեսերտ։ Ահա, թե որտե՞ղ է ծնվում հայկականությունը։ Պատկերացնու՞մ եք՝ Սասունցի Դավթը՝ կոկորդիլոսին նստած։ Քանի որ Սասունցի Դավթի մասին խոսք գնաց, չեմ կարող չհիշել մերօրյա Սասնա Ծռերին։ Լավ չէ՞ր նրանք պարզամիտ ծուռ մնային։ Նրանց «տեռորն» էլ մեր պատմության մեջ կմնար որպես բռնապետության դեմ հայրենասերների ընդվզման միամիտ փորձ։ Նրանց ո՞վ բրթեց քաղաքականության մեջ, որ Զարուհին էլ դատարանում իր համար կչկչալու գործ գտավ։ Զարուհին օրը մի բագաժնիկ «հայկականություն» է մեզ ներարկում։ Նա ասում է, որ Նիկոլը նախկին իշխանությունների դրածոն է, որ նա եկել է Հայաստանը քանդելու, իսկ ինքը՝ հայկականության աստվածուհին է, միակ աստվածուհին, որն ավտո քշել գիտի։ Բա ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան, մեր հոգեհարազատ իշխանությունը ներդրողներ է փնտրում, որ նրանք մեր երկրում բիզնեսներ ծավալեն, մենք էլ աշխատատեղ ունենանք, այսինքն՝ Բազազ Արտեմի մոտ մեզ ծառա է տանում։ Ներդրողներն էլ ասում են՝ մենք պատերազմող երկրի հետ գլուխ չունենք։ Ախր թեկուզ ներդրողները գան, բա դրանց ո՞վ է գցելու։ Այ Նիկոլ ջան, այ ախպեր ջան, էս երկիրը քանդեցիր, մեր գցողներին էլ, գցող նախարարություններին էլ պատմության գիրկն ես ուղարկում, բա մեր հայկականության պետական կրողների հետ այդպես կվարվե՞ն։ Մեզանից լավ գցող ու բռնող ազգ կա՞ աշխարհում։ Մեզ բիզնես կրեդիտի տեսքով մի քիչ փող տուր, բիզնես դնենք, տես՝ ի՜նչ փողեր ենք բռնելու, հետո ուրիշներն են խնդրելու, որ իրեց երկրներում մենք ներդրումներ անենք։ Կամ էլ մեր երկրում այդ ո՞ր աշխատատեղ զբաղեցնողն է լավ ապրում, նրանք բոլորը կրեդիտների տակ ճռռում են։ Ախր «մեր» բանկերի մեգաշահույթները քեզ ընտրած ժողովրդի վզին են նստած, չէ՞։ Մեծարգո վարչապետ, ՀՀ-ում մինչ այժմ փոքր ու միջին բիզնեսին պահել է անմեղ անօրինականությունը, այսինքն՝ հարկերից մասնակիորեն խուսափելը։ Ամեն մի մանր ու միջին գործարարին ՀԴՄ-ներով չիպավորելը կբերի ՀՀ-ում համատարած աղքատության ու գործազրկության, ու՞ր ես թևքերդ քշտել ընկել նրանց ջանին։ Ադեն մեռի քե, Գեղարքունիքի մարզում խանութներից ժողովուրդն աշնան կարտոլով են միայն ապրանք տանում, այդ ՀԴՄ-ներն ու՞մ բոստանում տեղադրեն, որ նառուշենի չլինի։ Աղքատություն տարածելով աղքատության դեմ պայքարելը, մեր մեջ ասած, ժողովրդի կողմից երկար սպասված լավագույն բարեփոխումը չէր։ Օրինականությունը մեզ օդի ու ջրի պես պետք է, այն անձրևի նման վերևից պետք է սկսի թափվել, որ բախչեքը կանաչեն։ Ես չեմ հարցնում, թե Քոչարյանին ու Մանվելին մեկ էլ ե՞րբ եք արձակուրդ տալու։ Ես հարցնում եմ՝ իշխանությունում կա՞ն կարդալ իմացողներ։ Այս օրաթերթում 8 ամիս առաջ մեր կենտրոնը հանդես եկավ մի հոդվածով, որում նշել էինք, որ «ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը» «չի կարելիների» ժողովածու է։ Դա փաստեց նաև այն հայտնի քրգործը, որը հարուցվել է 15 միլիոն դոլարի դիմաց այդ «չի կարելիները» «կարելի է» դարձնողներից մեկի՝ Արամ Հարությունյանի դեմ։ Ասածս ինչ է՝ ուզում եմ մի շարք մոռացված հանքեր շահագործել։ 20 միլիոն դոլար հոգեպահուստ ունեի, հիմա ոչ վերցնում են դա ինձանից, որ էլ այդ «չի կարելիները» «կարելի» են դարձնում։ Այս հանքերն էլ մի քանի միլիոն տարի հետո, ով իմանա, ի՞նչ են դառնալու, կամ այդքան սպասելու զահլա ո՞վ ունի։ Հիմա ուզում եմ իմանալ՝ քանի միլիոն տարի հետո է այդ օրենսգիրքը «կարելիների» ժողովածու դառնալու։ Չէ՞ որ դա մեր տնտեսության հացն է, այլապես՝ Արամին ո՞վ էր գժվել 15 միլիոն դոլար տար դրա համար։ Գիտեմ՝ մայթերի վրա բանջար ծախողների ղռը տալը մեր իշխանությունների առաջնահերթ խնդիրն էր՝ հայոց պետականաշինության ամենակարևորագույն քայլը, բայց հանքանյութն էլ պոմիդորից պակաս բան չէ, լավ էլ գին ունի անտերը։ Ժողովուրդ ջան, 12 հազար տարի սպասել ենք, բերեք մի քանի հազար տարի էլ սպասենք, մեկ էլ տեսար՝ մեր իշխանություններն իրենց ժողովրդին հիշեցին։ Դինոզավրերից բան չհասկացանք, տեսնենք կոկորդիլոսների դարաշրջանը մեզ ինչ կբերի։ hraparak.am

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am