Էս բումերանգները հերթով ձեր ճակատին են գալու... ամեն ինչ դեռ առջևում է

Զվարճալի է հետևել քայլառաստների անկեղծ տարակուսանքներին: Իրենց թվում ա, որ զոնտիկի թեման անիմաստ ուռճացված, անբովանդակ ու արհեստածին թեմա է: Ու մեծ մասամբ ճիշտ է թվում: Իրոք ուռճացված ու անբովանդակ է, բայց անշուշտ արհեստածին չէ: Ախր ո՞նց չեք հասկանում, որ եթե դուք որևէ, մի չնչին, մի փոքր արդյունք ցույց տված լինեիք, ոչ պարգևավճարները թեմա կդառնային, ոչ զոնտիկը, ոչ էլ նույնիսկ կոկորդիլոսները: Էս պահին ձեր «նվաճումները»՝ ՀՆԱ-ին հասցված կես միլիարդ դոլարից ավել վնասն է, հարյուրավոր միլիոնների աճած ստվերային տնտեսությունը և բյուջեի տասնյակ միլիոնների պակասորդը: Մարդիկ՝ առաջին հերթին ձեր երբեմնի համակիրները, կատաղում են, գիտակցելով, թե ում են իշխանության բերել: Որևէ արհեստածին պրոցեսի կարիք չկա, չկա դավադրության կարիք: Մարդիկ ձեր վրա են կատաղած ու ցանկացած կայծ պայթյունի է բերում, քանի որ բոլորը զգում են գալիք մղձավանջը՝ ձեր հմուտ ներքին և արտաքին քաղաքական քայլերի արդյունքում: Իսկ դուք մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու փոխարեն՝ ընկած անիմաստ թանկ տոնածառ եք բերում, օրհներգ եք փոխում... Ձեր պարագլուխը, եթե խոսում է, ապա կամ խաշից, կամ թատրոնից, կամ բիլետրիստիկայից, կամ էլ՝ նախկինների ջանքերով արձանագրված արդյունքներն է իրեն վերագրում: Վերջի վարիանտ պարզապես ստում է, ակնհայտ ստեր է տարածում:

Վիգեն Սարգսյանի շուրթերն ու փորի չափը, Ռիտա Սարգսյանի առոգանությունը, Շուշան Պետրոսյանի դեմքի արտահայտությունը և քաղաքական կյանքը համալրած բազմաթիվ այլ նմանատիպ դատարկ դիսկուրսները առաջ են բերվել հենց ձեր ջանքերի, ձեր դավերի արդյունքում: Դուք դավեր եք փնտրում, քանի որ դա հենց ձեր ոճն էր: Դուք չեք ընկալում, որ էս բումերանգները հերթով ձեր ճակատին են գալու: Ավելին, սրանք դեռ ամենափոքր բումերանգներն են, ամեն ինչ դեռ առջևում է: Շուտով մարդիկ հավեսով հավատալու են ձեր մասին տարածվող ակնհայտ ստերին ու լինելու են նրանք, ովքեր օգտվելու են մեր մարդկանց այդ զզվելի սովորությունից: Սա իհարկե ցավալի ու նույնիսկ նողկալի է, բայց միանգամայն արդար է: Մի բան հիշեք՝ ո՛չ Մանվել Գրիգորյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ու ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի երեխեքի մտքով չի անցնում ու չի անցնելու իրենց ազգանունները փոխել, որտև անկախ բոլոր դավերից նրանք գիտեն, թե ինչու պիտի հպարտանան իրենց ծնողներով, թոռներն էլ կիմանան, ծոռներն էլ: Նենց արեք, որ ձեր երեխեքը ձեր անուններից չամաչեն, ինչը շատ իրատեսական է թվում էս պահին: Զոնտիկը ընդամենը նախանշան է... Հ.Գ. էն «թալանված 40 միլիարդը» ի՞նչ եղավ, հետ բերի՞ք...

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am