Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմն, այլապես կհեռանա․ Խաչիկ Ասրյան

Արցախյան հերոսամարտ հաղթանակած ազգապա՛հ Հայեր Հաշվի առնելով 21-րդ դարի աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, ինչի հետևանքով, իրոք, ազգեր ու պետություններ են կործանվում, հորինված Ադրբեջանի հայատյաց ղեկավարների կողմից գրեթե ամեն օր հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, որոնց վստահության հիմքը Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հայատյացությունն է ու Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության նորովի և անընդհատ թարմացումն ու մեծացումը՝ ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ հերթական պատերազմական գործողությունները սկսվելու են շատ շուտով: Ոչ հեռավոր անցյալում հայտնաբերված և մարդկությանը ստրկացնել ու կործանել փորձող Ամերիկա կոչվող պետությունն, իր մորթապաշտ և տգետ բոլթոններով, երբեք չի՛ կարող հինավուրց և քրիստոնյա հայ ազգի բնօրրանի՝ հայկական բարձրավանդակի՝ հերոս հայորդիների արյան գնով ազատագրված սուրբ հողից թեկուզ մի թիզ հանձնել «Խաղաղութուն՝ տարածքների դիմաց» բանաձևի շրջանակներում: Ավելին՝ անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ այսօրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարող են գաղտնի կամ ոչ գաղտնի պայմանավորվել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևի շուրջ և ակամայից իրականացնել հայատյաց Ադրբեջանի ցանկությունները: Ստեղծված իրավիճակում՝ Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նորաստեղծ իշխանությունը պահպանելու ընդամենը երկու հստակ տարբերակ ունի. Առաջին. Պետք է ամեն ինչ անի, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախիջևանը, և ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ չսկսեն, և, իշխանավարության ողջ ընթացքում, Հայաստանի համար նվազագույնը պահպանի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ այսօրվա կարգավիճակն ու Արցախի ազատագրված տարածքներից, ասել է թե՝ հայոց սուրբ հողից ոչ մի պայմանով և ոչ մի թիզ չհանձնի Ադրբեջանին, Նախիջևանին կամ Թուրքիային: Եվ, երկրորդ, եթե Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ կամ Ադրբեջանը, կամ Նախիջևանը, կամ Թուրքիան պատերազմական գործողություններ սկսեն, Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պարտադիր պետք է ամբողջությամբ հաղթանակած դուրս գա այդ պատերազմական գործողություններից։ Ուրիշ ոչ մի տարբերակ չկա՛ և չի՛ կարող լինել, իսկ, եթե ՀՀ գործող բարձրագույն իշխանությունը չպահպանի թվածս երկու տարբերակներից որևէ մեկը, ապա, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն իշխանությունը պե՛տք է 24-ժամվա ընթացքում ինքնակամ հեռանա։ Ահա՛ այսպիսինն է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանությանը վերաբերող հստակ պահանջը՝ ուղղված Հայաստանի բարձրագույն իշխանությանն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Հենց այս պահից՝ Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պետք է կնքի «Քաղաքացիական պայմանագիր» Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ՝ պարտավորվելով պահպանել այն, որի գլխավոր դրույթները պետք է լինեն վերոնշածս երկու տարբերակները: Մեկնարկը տրվեց:   «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան   Խաչիկ Ասրյանի ֆեյսբուքյան էջից՝ Խաչիկ Ասրյան/Хачик Асрян/Khachik Asryan  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am