Որքան ներդրում է կատարվել Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո

ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էին, որ բազմաթիվ ներդրողներ սպասում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որպեսզի ներդրումներ կատարեն Հայաստանի տնտեսության մեջ: Նրանք հենց դրանով էին հիմնավորում շտապ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց ցանկությունը՝ վստահեցնելով, որ ընտրություններից անմիջապես հետո բազմաթիվ ներդրումների ականատես կլինենք բոլորս: Օրերս 168 ժամը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ճշտելու համար, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քանի՞ ներդրող է հետաքրքրվել մեր երկրում ներդրումներ անելու համար, հիմնականում ո՞ր ոլորտների նկատմամբ են ներդրողները հետաքրքրություն ցուցաբերում, և մինչև օրս քանի՞ ներդրում է եղել և ո՞ր երկրներից։ Ի պատասխան մեր հարցման՝ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության բարձրացման  տեսանկյունից, ինչը շարունակում է մնալ բարձր։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկարատև քաղաքական կայունության սկիզբ դրեցին, ինչը ներդրումներ իրականացնելու համար էական նպաստավոր պայման է»,- նշել է փոխնախարարը։ Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների ծավալին, Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը լիազորված չէ մասնավոր հատվածից հավաքագրելու տեղեկություններ, այդ թվում՝ իրենց կողմից իրականացրած ներդրումների վերաբերյալ։ «ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում և հրապարակվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից։ Համաձայն այդ հրապարակումների՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 59,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,8 մլրդ դրամով։ Ընդ որում՝ ուղղակի ներդրումները հիմնականում կատարվել են Ջերսիից՝ 20,6 մլրդ դրամ, Գերմանիայից՝ 14,4 մլրդ դրամ, Ռուսաստանից՝11, 7 մլրդ դրամ, Լիբանանից՝ 3,5 մլրդ դրամ, և Միացյալ Նահանգներից՝ 1,8 մլրդ դրամ։ Միաժամանակ հայտնենք, որ համաձայն ՀՀ վիճակագրական ցուցանիշների թողարկման օրացույցի՝ 2018 թվականի տարեկան տվյալները հրապարակվելու են այս տարվա ապրիլի առաջին տասնօրյակում»,- հավելել է  փոխնախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշտադիտարկվում են այն բոլոր ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվում են ՀՀ կառավարության հավանությանը տարբեր արտոնություններ տրամադրելու նպատակով։ «Մասնավորապես՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում տարբեր արտոնությունների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 26 ներդրումային ծրագրեր՝ 350 մլն դոլար ընդհանուր ներդրումներով։ Մինչդեռ 2017 թվականի համապատասխան ժամանակահատվածում հաստատվել են 12 ընկերությունների ներդրումային ծրագրեր՝ 60,3 մլն դոլար ընդհանուր ներդրումներով»,- ասել է Ավագ Ավանեսյանը։ Նշենք, որ 168 ժամը միաժամանակ հետաքրքրվել էր, թե ՀՀ-ում լոգիստիկ կենտրոնների և Մոսկվայում պարարտանյութի գործարանի կառուցման համար, որտեղ Հայաստանը պետք է ունենար իր մասնաբաժինը, Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ նախարարությունում բանակցություններ եղե՞լ են, կա՞ն որոշակի արդյունքներ։ Հիշեցնենք, որ Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կառավարությունը կարծես այնքան էլ լուրջ չի վերաբերվում այս ծրագրին։ Փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հունվարին նախարարությունում կայացել է հանդիպում  Հրաչ Բերբերյանի ուղեկցությամբ Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ։ «Հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր մտադրությունը Մոսկվայում շուրջ 940 մլն դոլար գազաքիմիական կոմպլեքս հիմնելու առնչությամբ, որի միջոցով նախատեսվում է նաև արտադրել պարարտանյութ։ Հայկական կողմի մասնակցությունն այդ աշխատանքներում ապահովելու համար ռուսական կողմն առաջարկել է կատարել շուրջ 50 մլն դոլարի ներդրում։ Ըստ էության, հայկական կողմին առաջարկվել է բիզնես առաջարկ, որի նպատակահարմարության դիտարկման համար հայկական կողմը ռուս գործընկերներին խնդրել է տրամադրել գործարար ծրագիր կամ մանրամասն նախագիծ՝ ուսումնասիրելու և ներկայացնելու մասնավոր հատվածին։ Համապատասխան տեղեկատվությունը ստանալուն պես՝ նախարարությունն այն կտրամադրի շահագրգիռ մարմիններին»,- եզրափակել է Ավագ Ավանեսյանը։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am