«Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր». Բաբկեն Թունյան

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած ՝մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը: «Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,-ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի: Նա նշեց` հնարավոր է լինի համարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը: Ցանկացած փոփոխություն բերում է  բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի: Այդ տարբերակը կորստի է բերում»,-ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու: Հարկային օրենսգքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել: Առաջակվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով: Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել: Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում: «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում: Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,-նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ: Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել: Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել: Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ: Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել: «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը: ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման Է ներկայացրել այս տարվա հունվարի 23-ից:  

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am