Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ է վերցվել 5 ադրբեջանական տանկ. Ինտերֆաքս
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հայկական զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել 5 ադրբեջանական տանկ:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԼՂ ուժային կառույցների աղբյուրը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի հյուսիս-արևելյան ուղղությամբ «կաթսա» է առաջացել, որում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ: Քայլեր են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը:
