Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի. Արմեն Աշոտյան

Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։ Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով հանդես գալ, որը սակայն նույնպես որեւէ լուրջ քննադատությանը չի դիմանում։ Ճիշտ այնպես, ինչպես ամանորի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի սպանության փաստը կոծկելու անհեթեթ հիմնավորումները։ Այս անգամ վկայակոչվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքված համագործակցության մասին համաձայնագիրը։ Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի։ Փոխարենը, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (27 օգոստոսի, 2001թ. Դամասկոս)։ Կրկնում եմ՝ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ոլորտում համագործակցության մասին։ Միտումնավոր բաց թողնելով համաձայնագրի իրական անվանումը՝ փորձ է արվում կրկին քողարկել այն փաստը, որ հայ զինվորականներից բաղկացած միավորը, այո, մարդասիրական առաքելությամբ, բայց զինված ուժերի ստորաբաժանում է։ Հիշեցնեմ նաեւ, որ ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին։ Նման որոշում հանրությանը հայտնի չէ։ Հասկանալի է, որ նման հարցերում կան «գաղտնի» մասեր, որոնք սակայն չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի այս անձնական նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար։ Ուստի ակնկալում եմ նաեւ, որ ԱԺ շահագրգիռ պատգամավորները, ունենալով «գաղտնի» փաստաթղթերի թույլտվություն, իրենց վրա կվերցնեն այս հարցադրման խորհրդարանական վերահսկողությունը։ Բարի ծառայություն մեր տղաներին եւ խաղաղություն՝ Սիրիայի ժողովրդին։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am