Կուրցն անընդունելի է համարել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լարումը: «Ես առաջարկում եմ կողմերին զերծ մնալ հետագա բռնություններից»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կուրցը:
