ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. «Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների: Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթաց: Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյան հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Կարո Փայլանի նկատմամբ  թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ: Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Կարո Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է. «Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը,  քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Կարո Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Կարո Փայլանի նկատմամբ  հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում: Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա: Համեմատականներ տանելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի դեմ իրականացվող հետապնդումների միջև  Հայրապետյանը նշել է, որ Հրանտի դեպքում անհրաժեշտ էր լռեցնել լրագրողին, ով համարձակվում էր ասել ճշմարտությունը ցեղասպանության մասին  և ով հանրաճանաչ դարձավ, քանի որ խոսում էր հօգուտ անցյալի շուրջ երկխոսության: Կարոյի դեպքում անհրաժեշտ է մինչև ընտրությունները լռեցնել հայտնի քաղաքական գործիչին, և դրա միակ ձևը առաջին հերթին նրան քաղաքական անձեռնմխելիությունից զրկելն է, ապա արդարադատության նախարարի հավանությամբ դատել նրան թուրքականությունը վիրավորելու համար: Հացին, թե ինչքան է հավանականությունը, որ հայ պատգամավորին կազատազրկեն, Հայրապետյանը պատասխանել է. «Կառավարությունը ձերբակալել և բանտարկել է «HDP»-ի համանախագահներին, ինչպես նաև տասնյակ «HDP»-ական պատգամավորների, կուսակցության հարյուրավոր անդամների: Կառավարությունը նաև պաշտոնից հեռացրել է HDP կուսակցությանը անադամակցող հարյուրավոր քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող այլ պաշտոնյաների: Այժմ նրանք հետապնդում են որոշ աչքի ընկնող գործիչների, որոնք դուրս են մնացել վերոնշյալ ցանկից, այդ թվում `Կարո Փայլլանին: Ներկայումս բավականին դժվար է բռնապետական ռեժիմում հակազդել կամ կանխել որևէ ձերբակալություն: Կարծում եմ, որ կառավարությունը կփորձի ձերբակալել Կարո Փայլլանին մինչև մարտի ընտրությունները, սակայն ընտրություններից հետո ազատ կարձակի, եթե նրանք դրանցում հաղթանակ տանեն»: Հարցազրույցի վերջում փաստաբանը շեշտել է, որ կարևոր է գործադրել  ամեն ջանք մարդու իրավունքների կամ խոսքի ազատության կազմակերպությունների միջոցով թուրքական իշպանություններին հակազդելու համար: Ֆեդերիկո Հայրապետյանի մասին. Ֆեդերիկո Գաիթան Հայրապետյանը պաշտպանել է Արգետինայի վերջին ռազմական դիկտատուրայիզոհերինհետաքննելով նախկինում կատարված մարդու իրավունքների խախտումները և մարդկությանդեմ հանցագործությունները: Ֆեդերիկոն համարվում է «Լուիզա Հայրապետյան հիմնադրամի»  հայարգենտինական ՀԿ-ի նախագահ:Իր ղեկավարած հիմնադրամի ջանքերն առաջին էին աշխարհում Հայոց ցեղասպանության իրավականճանաչման ձեռքբերման տեսակետից, երբ 2011թարգենտինական դաշնային դատարանը ընդունեցոր1915թդեպքերըհամաձայն արգետինական օրենքիմարդու իրավունքների միջազգային օրենքիՄԱԿցեղասպանության կոնվենցիայի համարվում են ցեղասպանություն: Նրա աշխատանքը հիմնադրամի հետ ներկայումս կենտրոնացած է Արգենտինայի միջնակարգ ևհետմիջնակարգ ակադեմիական ուսումնական պլաններում ցեղասպանության և մարդու իրավունքներիմասին ծրագրերի զարգացմանը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am