Նարեկ Սամսոնյանին կանչել են 6-րդ վարչություն

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն։ Այդ մասին Սամսոնյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ։ «Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ: Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել եմ ինձ զանգահարած սպային համապատասխան իրավական փաստաթուղթ պատրաստել: Ուրեմն էս ամեն ինչում ամենապարադոքսալն այն է, որ Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած (միգուցե համակարգի ներսում այդ որակման հետ միաբան են շատերը) ընկել են մեր գրառումների հետևից ու մի հատ էլ զանգով են «հրավիրում»: Ախր անգամ զանգի ձևն ու օրն են էս մարդիկ «խիստ պատահական» համապատասխանեցրել էն օրվան, երբ ես հիվանդանոցում սպասում եմ երեխայիս ծնվելուն: Ու էսքանը քիչ ա մի հատ էլ փոխանակ զանգեն ինձ զանգում են մորս ձեռքին ու շտապում են հայտնել, որ «6-րդ վարչությունից ինձ են հարցնում» ու համարս էլ չգիտեմ ինչպես չեն գտել (իմ համարն ամենահեշտ հասանելիներից է), որ ինձ զանգեն: Էս վերջին պարբերության մեջ ասվածը էժանագույն մանրախնդրություն եմ համարում ու այո հակված եմ կասկածել, որ էս խղճուկ արարքը միայն ԼԱԿՈՏԸ կարար աներ: Հ.Գ. Արվածը բացառապես գտնվում է իմ հանրային գործունեությունը խոչընդոտել փորձելու տիրույթում: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ցանկացած իրավաչափ փաստաթղթի առկայության պարագայում ներկայանալ ցանկացած իրավապահ մարմին: Մենակ մի բան ավելացնեմ. տղերք Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար մարդ էլ են կալանավորում սա էլ նկատի ունեցեք: Ի դեպ, երեկ ինձ հետ մորս հեռախոսով զրուցած սպան բավականին կոռեկտ և պրոֆեսիոնալ է պահել իրեն ու վստահ եմ, որ գոնե ինքը չգիտեր, թե ինչու են իրեն տվել մորս համարը ու ասել, որ զանգահարի հենց էն պահին, երբ ես հիվանդանոցում նստած լավ լուրի էի սպասում»,-գրել է Նարեկ Սամսոնյանը:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am