Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցային գործընթացից

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով ինտենսիվ բանակցային գործընթացից հետո արեց հայտարարություններ, որոնցից պարզ դարձավ, որ բանակցությունները մտնում են փակուղի։ Բանակցություններն այդ ընթանում էին Բոլթոնի պլանով, որի համաձայն՝ Արցախն, ի վերջո, պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարգավիճակով, և որի շրջանակներում Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից, ինչը նշանակում է Թուրքիայի ներխուժում Հարավային Կովկաս՝ ի հաշիվ Ռուսաստանի։ Փաշինյանը նախապես գիտե՞ր, թե ինչ գործընթացի մեջ է մտնում։ Դժվար է ասել։ Կարելի է միայն ենթադրել։ Փաստն այն է, որ նա հիմա իր մոտեցումներով առնվազն սառեցնում է Բոլթոնի պլանի կյանքի կոչումը։ Բոլթոնի պլանից հետ քաշվելը, սակայն, չի երաշխավորում վտանգների չեզոքացում, հատկապես որ Փաշինյանն անում է հայտարարություններ, որոնք պակաս վտանգավոր չեն, քան Բոլթոնի պլանով առաջնորդվելը։ Այդ հայտարարություններով ոչ միայն Արցախը բանակցային կողմ դարձնելու իր նպատակը չի իրագործվում, այլև Հայաստանն է դուրս մնում բանակցային գործընթացից։ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ արցախցիները չեն մասնակցում ՀՀ ընտրություններին և իրեն չեն ընտրել, ուստի ինքը չի կարող Արցախի անունից բանակցել։ ՀՀ վարչապետի այդ հայտարարությունն Արցախը միջազգային հանրության (այդ թվում՝ միջնորդների) աչքերում հավասարեցնում է Դոնբասին, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս լեգիտիմ իրավունք ստանալ պատերազմական գործողությունների անցնելու համար։ Արցախը բանակցային կողմ դարձնելու խոստում տված Փաշինյանը Հայաստանին փաստացի հանում է բանակցային սեղանից, քանզի եթե դու հայտարարում ես, որ չես ներկայացնում Արցախը, ապա քեզ հետ այլևս խոսելու բան չկա, իսկ Ադրբեջանն էլ չի համաձայնում ուղիղ խոսել Ստեփանակերտի հետ։ Մնում է պատերազմը։ Երևանը պետք է ձգտի ոչ թե բանակցային սեղանի շուրջ իր տեղը զիջել Ստեփանակերտին,այլ պետք է այդ սեղանի շուրջ տեղ բացի Ստեփանակերտի համար։ Հայաստանի դերը նվազեցնել և հայտարարել, որ Արցախի անունից չես կարող բանակցել, նշանակում է Արցախին մենակ թողնել, այն էլ՝ բանակցային սեղանից դուրս կարգավիճակում։ Սա շատ վտանգավոր վիճակ է։ Պաշտոնական Երևանի խնդիրը պետք է լինի բանակցային գործընթացում սկզբունքներ ֆիքսելը և բանակցային գործընթացն այնպես վարելը, որ նվազեցվեն ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը, ինչպես նաև անել այնպես, որ Բաքուն հայտնվի պատասխանողի ու դեստրուկտիվ վարքագիծ դրսևորողի՝ «ոչ» ասողի դերում։ Փաշինյանն այս պահին չունի բանակցային գործըթնացի ռազմավարություն, իսկ որպես մարտավարություն՝ ընտրել է «Ես ի՞նչ կապ ունեմ. գնացեք Արցախի հետ խոսեք» վատագույն տարբերակը։ Թե ինչ հետևանքների սա կարող է հանգեցնել, դժվար չէ հասկանալը։  7or.am  Կորյուն Մանուկյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am