Արշալույսի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են:
