Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ բանակցությունները տրամաբանական է անցկացնել Մոսկվայում՝ ԵԱՀԿ հովանու տակ: Նման կարծիք է հայտնել ТАСС-ի հետ զրույցում Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրացումը:
«Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի և Հայաստանի կապերը, տրամաբանական կլինի կազմակերպել բանակցային հարթակը Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու տակ»,- ընդգծել է Ռոմանովիչը:
Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ կլինի նաև անցկացնել տվյալ իրավիճակի հետաքննություն և պարզել մեղավորներին, ում պատճառով այդ անհանգիստ տարածաշրջանում կրկին տառապում են մարդիկ և արյուն է թափվում»:
«Հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան՝ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի պատկանելության խնդիրը լուծել հնարավոր չէ»,- հավելել է Ռոմանովիչը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը