Միջազգային կառույցների արձագանքը պետք է բավական կոշտ լինի. Դ. Բաբայան
Այն, որ ադրբեջանական կողմն է եղել հարձակվողը, շատ հեշտ է ապացուցել: Ապացույցներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաև համապատասխան արձագանքին: Այս մասին, ինչպես է հայտնում է Արցախում գտնվող Hayeli.am-ի թղթակիցը, Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ Բաբայանի՝ միջազգային կառույցների արձագանքը պետք է բավական կոշտ լինի. «Արձագանքը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավական կոշտ, որովհետև, երբ, օրինակ, ադրբեջանական կողմը խոցել էր Արցախի պաշտպանական բանակի ուղղաթիռը, որն ուղղակի վտանգ չէր ներկայացնում և չէր պատրաստվում ռմբակոծել կամ մտնել մարտի մեջ, ինչպես արել են խփված ադրբեջանական երկու ուղղաթիռները: Ապացույցներ եղել են, որ Ադրբեջանը խախտել է, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրի: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ իրավիճակը պետք է լինի մի փոքր ուրիշ»:
