Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ. Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարպության քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղ հակամարտության գոտու շփման գծում իրադարձությունների զարգացմանը: Այս մասին vesti.ru-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Գիշերվա իրադարձությունները կարող են բերել լայնամասշտաբ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն: Այս հարցով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. այն է՝ կրակի դադարեցում և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորում»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
