Վաղը միջազգային 10 խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ կժամանեն Արցախ
Վաղը միջազգային 10 խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնցից հինգը` ռուսական, մյուս հինգն` արտասահմանյան ԶԼՄ-ներից, կժամանեն Արցախ: Նպատակն է լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Արցախում գտնվող Hayeli.am-ի թղթակիցը: Հիշեցնենք,որ հակառակորդն այսօր լուսաբացին հարձակվելով մեր դիրքերի վրա՝ որոշակի առաջխաղացում է ունեցել, սակայն մեր կողմից համապատասխան գործողությունների և միջոցառումների շնորհիվ թշնամին հետ է շպրտվել, և վերականգնվել է մեր վերահսկողությունը համապատասխան դիրքերի վրա։ Այս ամենի արդյունքում հակառակորդը կրել է ծանր կորուստներ։
