Հայկական զինուժին հաջողվել է ետ գրավել ադրբեջանական կողմից գրաված դիրքերը. Դ. Բաբայան
Ինչպես տեղեկացնում է Արցախում գտնվող Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն քիչ առաջ Արցախի նախագահական նստավայրում լրագրողներին հայտնեց, որ մենք ունենք անհրաժեշտ բոլոր ապացույցները, որ նախահարձակ եղել է ադրբեջանական կողմը, ոչ թե մենք։ «Դա ապացուցելը շատ հեշտ է։ Իհարկե ապացույցներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաև համապատասխան արձագանքի։ Դժբախտաբար, արձագանքը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավականին կոշտ»,-ասաց նա։ Ըստ Բաբայանի` ադրբեջանական կողմը փորձել է մի շարք հատվածներում ճեղքել ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերը, որոշ տեղեր հաջողվել է, բայց այնուհետև նրանք հետ են շպրտվել՝ տալով կորուստներ։ Հիմա իրավիճակը դեռևս լարված է, բայց վերահսկելի է։ Ադրբեջանական կողմը գրավել է հայկական կողմի հինգ դիրք, որոնք, սակայն մերոնք կարողացել են ետ գրավել: Մենք գիտենք և համոզված ենք, որ հակառակորդն այս անգամ ևս լիակատար ձախողելու է իր բոլոր պլանները»,-վստահեցրեց Բաբայանը։
