Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձնազերծած ռազմական գործողությունները: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարը: Նախարար Նալբանդյանը խնդրի վերաբերյալ քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
