Սա կարող է լինել Հայաստանի դարը.Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների եւ այլ հարցերի շուրջ: 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից եւ պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի եւ երաժշտության, այնպես էլ, դժբախտաբար, ողբերգությունների տեսանկյունից: Ավելի քան 1700 տարի առաջ հայերն աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնյա: 11-րդ դարում հայ Բագրատունիները կորցրին Հայաստանում իրենց թագավորությունը: Ավելի ուշ,կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը խաչակիրների հիմնական ամրոցն էր: Չնայած այս կորուստներին, հայերը մշտապես եղել են լավ կազմակերպված ու ակտիվ ազգ, որն ուժ է ստացել եկեղեցուց եւ այն շրջապատող համայնքներից: 20-րդ դարասկզբին հայերն առերեսվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգությանը, որի հետեւանքով միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը: Ամեն ընտանիք իր պատմությունն ունի՝ կապված այդ ողբերգական իրադարձության հետ: Իմ տատիկի ընտանիքն այդ ցեղասպանության պատճառով կորցրեց իր առաջին երեխային: Այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ ողջ աշխարհում հայկական Սփյուռքի առաջացման՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Ավստրալիա կամ Ֆրանսիա: Դրանից հետո մենք 100 տարի առաջ հռչակեցինք մեր անկախությունը, սակայն 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց երկիրը Խորհրդային Միության մաս կազմեց: Կազմավորման ավարտից հետո խնդիրներ ի հայտ եկան՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում եւ այլուր: Մենք հուսով ենք կարգավորել այդ խնդիրը 21-րդ դարում։ Նախքան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը Դուք եղել եք Մեծ Բրիտանիայի դեսպանը, այսինքն կարելի է ասել՝ Դուք գիտեք դիվանագիտությունն իր ողջ հմայքով: Դիվանագիտությունն արհեստ է, եւ ես բախտ եմ ունեցել հանդիպել դրա լավագույն մասնագետներին: Կարելի է ասել, որ մինչ այս ես մի քանի կյանք եմ ունեցել: Առաջինը նշանավորվեց տեսական ֆիզիկայի ու հարաբերական աստղաֆիզիկայի նկատմամբ իմ մեծ կրքով: Ավելի ուշ ես դարձա դիվանագետ՝ ծառայության անցնելով շատ երկրներում, անգամ՝ յոթ երկրում միաժամանակ, ապա՝ որպես Եվրոպայի ավագ դեսպան: Երրորդ փորձառությունս արդեն խորհրդատվական գործունեության ոլորտում էր՝ այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսին British Petroleum-ն է, ում աջակցում էի Եվրասիայում բիզնես գործունեություն ծավալելու հարցում: Ես նաեւ գրասենյակներ եմ ունեցել Վիեննայում՝ որպես բարձր տեխնոլոգիական ընկերության ոչ գործադիր խորհրդատու: Մենք ստեղծել ենք խաղեր, որոնք հիմնականում ներկայացվել են Չինաստանում եւ Կորեայում: Նախագահ լինելը աշխատանք է եւ միաժամանակ նաեւ առաքելություն, քանի որ այն մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում։ Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ որո՞նք են Ձեր հիմնական նպատակները: Ամենակարեւոր կետերը հետեւյալն են՝ հարթել խնդիրներն ու առհասարակ՝ զարգացնել Հայաստանը: Մեր ազգը 21-րդ դարում մեծ հնարավորություններ ունի: Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները: Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Օրինակ, Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ: Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլեւս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը եւ Google-ը: Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առեւտրային ուղու մի մասը: Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, եւ սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտերգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող եւ գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ: Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրեւ երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ եւ թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս: Ովքե՞ր են աշխարհում ձեր հիմնական գործընկերները: Պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախկինում, Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, եւ դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաեւ շատ լավ կապեր ունենք մեր հարեւանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խորը եւ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը Եվրամիության ու Չինաստանի, ինչպես նաեւ շատ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների ու մյուս երկրների հետ: Ձեր երկիրը վերջերս շատ մեծ աճի ցուցանիշ գրանցեց: Ո՞րն է դրա պատճառը: Այստեղ կարող են մի քանի պատճառներ լինել. կառավարությունը լավ է աշխատել, մարդիկ տքնաջան աշխատել են, միջազգային պայմանները բարենպաստ են եղել կամ էլ պատճառն այս բոլոր գործոններն են միասին վերցրած: Սակայն կարծում եմ, որ կարող ենք ավելի բարձր աճի ցուցանիշ գրանցել: Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային եւ ՏՏ ոլորտներից մեկը: Ի՞նչ եք մտածում Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին: Ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաեւ ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության եւ վարչապետի հետ՝ առաջ մղելու եւ զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաեւ ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ եւ Զալցբուրգ (խմբ.- ավստրիական Զալցբուրգ քաղաքում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան: Ո՞րն է եղել Ձեզ վրա խորը ազդեցություն թողած վերջին գիրքը: Ընդհանրապես, ես շատ եմ կարդում, սակայն գիրքը, որով ներկայում ամենաշատն եմ տարված, այն գիրքն է, որի վրա աշխատում եմ: Գիրքն այն մասին է, թե ինչպես է գործում քաղաքականությունը 21-րդ դարում, եւ ես այն անվանել եմ «Քվանտային քաղաքականություն»: Ձեր կարծիքով, ի՞նչն է կյանքում ամենակարեւորը: Կյանքում շատ կարեւոր բաներ կան. ժամանակը, օրինակ, դրանցից մեկն է: Բոլորս այս մոլորակի վրա ունենք որոշակի ժամանակ, եւ կան շատ քիչ բաներ, որոնք ժամանակից ավելի արժեքավոր են, ինչպես սերը մերձավորներիդ կամ երկրիդ հանդեպ: Դու կարող ես զոհաբերել ժամանակդ հանուն սիրո: Ուստի, եթե չես սիրում քո աշխատանքը, ինչո՞ւ պետք է այն անես:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am