Եթե մարտի 1-ին Քոչարյանը արտակարգ դրություն չհայտարարեր, զոհերն ավելի շատ կլինեին. Արամ Հարությունյան

դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:Վերաքննիչ դատարանի՝ 07.02.2019 թ․ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:  Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով կարծում է, թե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում.«Այն, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է, ես հայտարարել եմ դեռևս հուլիսին, որովհետև ակնհայտ է, որ հենց սկզբից միանգամից նշանակվեց մեղադրյալը, և այն հայտարարությունը, որն արեց ՀՔԾ-ն, արդեն, ըստ էության, քաղաքական էր, որովհետև այդ հայտարարության մեջ այնպիսի մտքեր կային, որոնք, կարծես, արտագրված լինեին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի ելույթներից հանրահավաքում»: Հարությունյանի խոսքով՝ զավեշտական է, որ այսօր այն մարդիկ են փորձում մարտիմեկյան դեպքերը ջարդել Ռոբերտ Քոչարյանի գլխին, որոնք իրենք են մեղավոր.«Նկատի ունեմ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Զոհերը նրանց վրա են:  Նրանք էինք ժողովրդին կանչել Ֆրանսիայի հրապարակ, և հենց նրանք ժողովրդին գրգռեցին: Ես տեղեկացված եմ, որ բավականին շատ գործեր են հարուցվել՝ զենքի առգրավման հետ կապված, նաև՝ այն երկաթյան փշերի հետ կապված, որոնք պատրաստվել էին հատուկ այն նպատակով, որ շպրտվեն ոստիկանների վրա: Պարզապես, դա այն խնդիրն է, որը փորձում են շահարկել: Դա անբորայականություն է զոհերի հարազատների նկատմամբ, որովհետև չի կարելի այդ մարդկանց խաբել»: Հարությունյանի խոսքով՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, ընդհանրապես զավեշտ է.«Քոչարյանը իշխանության կրողն է եղել և սահմանադրական կարգի երաշխավորը: Եթե Ռոբերտ Քոչարյանը արտակարգ իրավիճակ չմտցներ, մենք ավելի շատ զոհեր կունենայինք»: Հարությունյանը հիշեցնում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինայնի՝ մարտիմեկյան հեռախոսազրույցները Ալիկ Արզումանյանի հետ.«Մենք տեսնում ենք, որ իրենք տանում են այդ բախմանը, իսկ արդեն ամսի 2-ին, երբ հայտնի է դառնում զոհերի և՛ թիվը, և՛ փաստը, Լևոն Տեր-Պետրոսյանը Ալիկ Արզումանյանին ասում է՝ «Ապրեք, Ալիկ ջան», իրեն ուղղված հարցին էլ՝ ինչպե՞ս եք քնել, պատասխանում է՝ «Շատ հանգիստ, երբեք այսքան լավ չեմ քնել, ինձ ինչ է եղել…»: Այսինքն՝ հասկանում ենք, որ նպատակաուղղված տարել են բախման: Նաև նախկին իշխանությունների, նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանի մեղավորությունն է, որ լիովին չբացահայտվեցին այդ գործերը»: Հարությունյանը համոզված է՝ ՄԻԵԴ-ի որոշումը կկայացվի՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հարությունյանը կարծում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և որոշ աշխատակիցների դեմ կոմպրոմատներ կան, դրա համար էլ նման գործողություններ են իրականացնում:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am