Հայ զինվոր-մարզիկը հաղթել է թուրք և ադրբեջանցի ձյուդոյիստներին ու հռչակվել Եվրոպայի գավաթակիր
Աթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները: 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել թուրք Չելիք Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթել է վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության է մատնել ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը:: Տեղեկացնենք, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է: Ապրիլի 3-ին մրցագորգ դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ կգ քաշային կարգի մարզիկները:
