Ես շատ լավ ծանոթ եմ ոստիկանապետի լպիրշություններին և լակոտություններին. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանն անդրադարձել է  երեկվա Սասնա Ծռերի գործով դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպին, որի ընթացքում Սաֆարյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին դիմել էր «Լակոտ» վիրավորական արտահայտությամբ: Գևորգ Սաֆարյանը նշեց, որ Վալերիյ Օսպիյանին հիշում և ճանաչում է դեռ Մաշտոցի պուրակի դեպքերից.«Ես շատ լավ ծանոթ եմ ոստիկանապետի բոլոր հանցագործություններին, լպիրշություններին և ինչու ոչ լակոտություններին»: Սաֆարյանի  խոսքերով Վալերիյ Օսիպյանը Սերժիկի ձեռքի մահակն է եղել.«Նա իրեն հատուկ գոռոզ տոնով շարունակվում էր նիստի ընթացքում ասել, որ լսեք, թե ես ձեզ ինչ եմ ասում, որևէ մեկդ չհամարձակվեք այստեղ խոսել: Դա իմ համբերության բաժակը լցրեց և ես համապատասխան վանկարկումով դիմեցի նրան»: Սաֆարյանը  նշեց, որ չի փոշմանում իր արարքի համար.«Օսիպյանի նման ստահակի նկատմամբ չի կարող որևէ փոշմանում լինի»: Գևորգ Սաֆարյանն  Օսիպյանին բնութագրոմ է որպես հանցագործ.«Վերջինս պարգևատրվեց նախկին ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի կողմից, հենց  Սարգսյանին լավ ծառայելու համար: Օսիպյանը շատ դաժան կերպով ցրում էր բոլոր ցույցերը: Կարող ենք հիշել Էլեկտրիկ Երևանը, երբ ջրցան մեքենայից հետո բոլորը գնացել էին Ազատության հրապարակ: Նա իր զորքով մոտեցավ այնտեղ եղած մարդկանց, նույնիսկ աղջիկներին, և բոլորին վերցնում և շպրտում էին ներքև: Եվ ես ցավում  եմ , որ շատերը շատ վատ հիշողություն ունեն և մոռացել են, թե ով է եղել Վալերիյ Օսիպյանը»: Սաֆարյանը Սասնա Ծռերի դատավարությունը համարում  է խեղկատակություն.«Մենք ունենք գործ, որը հարուցվել է նախկին ռեժիմի քննչական կոմիտեի և դատախազության  կողմից: Նույն քննչական կոմիտեի կողմից, որը կեղծել էր մարտի 1-ի գործը, և նույն այդ կեղծարարները կեղծել են այս գործը»: Գևորգ Սաֆարյանի կարծիքով այս գործը նոր քննության պետք է գնար.«Որպեսզի պարզվի, թե երկու ոստիկաններին ովքե՞ր են սպանել: Ակնհայտ է, որ այդ 2 ոստիկաններին Սասնա Ծռերը չեն սպանել: Նրանցից մեկը իր ոտքով դուրս է եկել ՊՊԾ գնդից, հետո մեկ ամիս անց այդ ոստիկանը մահանում է արյան վարակից: Այստեղ հարց է առաջանում այդ մարդու արյունն ինչի՞ց է վարակվել: Բոլորս շատ լավ գիտենք, որ գնդակից արյունը չի վարակվում: Այս հարցի պատասխանը քննությունը չի տվել»: Իսկ երկրորդ զոհը մահացել էր իր մեքենայի մեջ.«Մահացողի հայրը իր բերանով պատմում է, որ փորձագետն ասել է, որ մեքենան որտեղ որ կանգնած է եղել, տվյալ կետը ՊՊԾ գնդից չի երևում: Եվ մեքենան շարժել են այնքան, մինչև որ այդ կետից ՊՊԾ գունդը երևացել է: Ու՞ր են քրեական գործերը»: Գևորգ Սաֆարյանը պնդում է, որ դատարանը ցանկանում էր գործը դռնփակ քննել, քանի որ ցանկանում էր այն կոծկել.«Դատարանում երկու տուժող ասեցին, որ իրենց տուժող կողմ չեն համարում, որ իրենց հանդեպ շատ բարյացակամ են եղել»: Իսկ դատական համակարգը Սաֆարյանի կարծիքով ընդհանրապես չի փոխվել.«Նույն դատավորներն են, նրանց վերահսկողներն էլ նույն են: Չեն փոխվել նաև սահմանադրությունը և օրենսդրությունը: Եվ այս դատական համակարգում իրավունքը մեռել է»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am