«Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին». Շարմազանով

Դեռևս 2018թ. մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախի Հանրապետություն, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ Այնուհետև ՀՀ կառավարության 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով, որ Արցախի հարցը չի կարող լուծվել բանակցային գործընթացում առանց Արցախի մասնակցության։ Սակայն փետրվարի 6-ին ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ ինչո՞ւ հեղափոխության օրերին ՀՀ վարչապետի պնդումները՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ կրկին վերադարձնելու վերաբերյալ, տեղ չեն գտել կառավարության ծրագրում։ Է. Շարմազանովը նախ՝ նկատեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանազավթում, իշխանափոխություն, որն իրականացվեց համապատախսն ուժերի կողմից, որպեսզի Հայաստանում չլինի ինքնիշխան, ուժեղ, Արցախի հարցում հավասարակշիռ մոտեցում ունեցող իշխանություն։ «Իշխանափոխության հենց առաջին օրերին նշել եմ, որ այս իշխանափոխության հիմնական նպատակները ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարության զարգացումն է, այլ այստեղ տեսնում եմ ստորջրյա հոսանքներ, ոորնք կապված են Արցախի հիմնահարցի հետ։ Կարճ ժամանակահատվածում մենք տեսանք, որ Փաշինյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան: Նույնը նաև Արցախի հարցում է։ Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում սուպեր հայրենասիրական տոնով ասում էր, որ Բակո Սահակյանը պետք է լինի բանակցությունների ներկայացուցիչ, բայց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գոյություն չունեն։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սա էլ այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն էր եղել Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում։ Սա չլսված ու չտեսնված բան է, երբ մի երկրի վարչապետը հղում է անում մի երկրի ղեկավարին, որը ծավալում է հակահայկական գործունեություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում կարծես թե խոսք չկա նաև Արցախի միջազգային ճանաչման մասին, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, սակայն միջազգային ճանաչման մասին, գոնե ներածական հատվածում, չի խոսվում։ «Այսօր մեր և այս նոր կառավարության խնդիրը պետք է մեկ բան լինի՝ խոսեն ոչ թե տարածքներից ու խաղաղությունից, այլ խոսեն և գործեն Արցախի միջազգային ճանաչման համար։ Համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի հետ, որ այս տարի պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ջանքերի տարի, ինչը չեմ տեսնում։ Ծրագրում չկա նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ մասին խոսք չկա, քանի որ Փաշինյանը գործիչ է, որն իր թիմի հետ չունի հայեցակարգ։ Որքան էլ նրա կուսակիցները սկսեն գովաբանել Կառավարության ծրագիրը, միևնույն է՝ ինձ համար էականն այն է, ինչ կարդում եմ ու տեսնում։ Այս ծրագիրն Արցախի հարցում լուրջ հետընթաց է։ Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, Արցախի հարցը քիչ թե շատ ուսումնասիրած փորձագետների, լրագրողների և քաղաքական գործիչների համար մեկ բան ակնհայտ է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն Արցախի մասով չի ունեցել տարրական փորձագիտական գիտելիքներ և չի էլ գիտակցել, որ Արցախի մասին շաբլոնային հայտարարություններ չպետք է անել։ «Փաշինյանը շատ անհաջող հայտարարություն արեց, թե իբրև Հայաստանն Արցախի կոնֆլիկտի կողմ է, սա՝ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ ադրբեջանցիների հետ կռիվ ենք տալիս տարբեր միջազգային կառույցներում, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։ Փառք Աստծո, մի երկու անգամ քննադատեցինք, այդ ամենն այլևս չկրկնեց, բայց սա խոսում է նրա պատրաստ չլինելու մասին։ Տուրք տալով իր զգացմունքներին, Փաշինյանին թվաց, թե ինքը դեռ ընդդիմության առաջնորդ է և միտինգ է անում, հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բա ո՞ւր է, ինչո՞ւ չի վերադարձել, 9-10 ամիս է՝ դուք եք իշխանություն։ Ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անունից չի խոսելու, սա շատ սխալ քաղաքականություն է և սա ոչ այլ ինչ է, քան Արցախին միայնակ թողնել բանակցություններում։ Սա պատասխանատվությունից խուսափելու և Արցախի ղեկավարությանն ու արցախահայությանը նոր հնարավոր ճնշումների ենթարկելու ուղիղ ճանապարհ է։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հայաստանն ու այսօրվա իշխանությունը մեկ բան պետք է անի՝ հետևի 1991 թվականի հանրաքվեի արդյունքների իրականացմանը։ Արցախը փաստացի անկախ երկիր է, ունի իր բոլոր պետական ինստիտուտները։ Քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ «ֆռռացնելը» շատ ծանր է նստելու։ Ճիշտ է, լրագրողներին շատ եմ սիրում, բայց լինել թերթի խմբագիր և լինել պետության ղեկավար՝ Արցախի հիմնախնդրում հայկական կողմի ղեկավար, երկու շատ տարբեր պարտականություններ են ենթադրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը։ Նրա բնորոշմամբ՝ այս ամենը կոչվում է «նահանջ երգով», և ՀՀ վարչապետի մոտ «նահանջ երգով» է։ «Նայեք, նրա ոճը, հայտարարությունները վարչապետության սկզբում և այժմ։ Այլևս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություների մասին, Արցախի միջազգային ճանաչումից չի խոսում, ընդհանրապես չի խոսում Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բոլորն ասում էին՝ ՀՀԿ-ն վատն է, Սերժ Սարգսյանը վատն է, տեսա՞ք՝ ինչ տղա է Նիկոլը, պորտները տեղը դրեց ու հայտարարեց, որ Արցախին բերելու է բանակցությունների սեղանին։ Բա բեր, ընկեր, սպասում ենք, ո՞ւր է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև հռետորաբանությունը հիմնականում դեկլարատիվ բնույթ է կրում և չի արտացոլում առաջնորդների իրական մտադրությունները: «Նեթանյահուի և Էրդողանի հռետորաբանությունն ուղղակի խլացուցիչ է։ Դրանք ընդամենը դատարկ խոսքեր են»,-նշել Է Բարաքը։ Նրա խոսքով՝ առաջնորդներից ոչ մեկ... Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Արմավիրի մարզպետը խոստովանում է՝ Փաշինյանի պատարագին ավտոբուսներով մարդ է տարել (video) Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած Միքայել Սրբազանի պատգամով Յոթ Վերքում աննախադեպ տոնվեց Սուրբ Սարգիսը (video) Հայաստանում սպասվում են տեղումներ՝ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Երբեք չէինք կարող պատկերացնել. ՀԱԵ-ի պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է. Արամ Վարդևանյան Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի ծննդատանը, Դնեպրոպետրովսկում 17 զոհ կա Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է «Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին Աշխատանք է տարվում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու նպատակով Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են ԱՄՆ-Իրան հանդիպման ուղղությամբ․ Axios Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու տնտեսական 5 քայլերը Թրամփի վարչակազմը Իրանին հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am