«Ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունելու ստախոսությունը». ՀՀ մշակույթի փոխնախարար

Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հովհաննես Գալստյանը հայտարարում է՝ թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին, եւ դրանից հետո էլ 2018թ երկարացված ժամկետին։ Ես որպես մարդ եւ քաղաքացի իհարկե ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։ Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»։ Մեկ այլ գրառմամբ Նազենի Ղարիբյանը նշում է. «Մի ուրիշ գրառում աչքովս ընկավ։ Երաժիշտ Վահան Արծրունին իմ հասցեին գրել է հետեւյալը. «սա ո՞ր միապետական թումբից դուրս եկած կերպար է…»՝ որպես պատասխան իմ այն հայտարարությանը, թե Կոստանտին Օրբելյանը ինչ աստղի մեծություն էլ լինի՝ նա մնում է ՊՈԱԿ֊ի տնօրեն։ Իր կարծիքով՝ ես արվեստագետին ստորադասում եմ իմ չինովնիկական բարձրությանը։ Այ քեզ բան…. Նախ՝ կներեք, եթե նա արվեստագետ է, ես էլ գիտնական եմ, ու իմ ոլորտում միջազգայնորեն շատ ավելի ճանաչված, քան նա՝ իր ոլորտում (համենայն դեպս իմ կենսագրականը ներկայացնելիս՝ չեմ գրում իմ «պապայի» եւ իմ «ձյաձյայի» անուն֊ազգանունը, զբաղեցրած պաշտոնները, վաստակը եւ այլն….), եւ հետո՝ եթե արվեստագետ է, ինչ է, պետք է օրենքները խախտի՞, կարգով չաշխատի՞, երբ ուզի, ուր ուզի գնա՞, դե շատ լավ, այդ դեպքում թող տնօրեն չլինի, ո՞վ է խնդրում իրեն, թող ազատ արվեստագետ լինի։ Չէ՞ որ վերջում այդ բոլոր խախտումների համար նախարարությունն է պատասխան տալիս, եւ պատիժներն էլ մեր վրա են ընկնում։ Այս ինչ մտայնություն է, Տեր Աստված։ Այն լրագրողն էլ ասում էր՝ մարդը չի օրենքի համար, այլ օրենքը մարդու՝ առանց նույնիսկ հասկանալու այդ խոսքի իմաստը, եւ Օրբելյանին էլ ձեռքի հետ Հիսուս Քրիստոս դարձնելով»։ Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար պետական աջակցություն ստանալու պահանջ է դրել Հովհաննես Գալստյանը:  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am