Վրաերթ Աշտարակում. երեխան գնդակ խաղալիս վրաերթի է ենթարկվել

Փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մնացական Մուրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 VA 975 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա Նարեկ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն և կատարվածի մասին տեղեկացրել ոստիկանության Աշտարակի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարոդ Մ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ երեխան սովորում է Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 4-րդ դասարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի պատճառը եղել է այն, որ երեխան գնդակով խաղալիս է եղել և գնդակը ձեռքից ընկել, գլորվել է դեպի ճանապարհի կողմը: Երեխան վազել է գնդակի հետևից ու տեղի է ունեցել վրաերթը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am