Հայ մասնագետների խումբը ռուսական կողմի աջակցությամբ ժամանել է Սիրիա

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): ​Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: ​Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: ​Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: ​Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am