Սերժ Սարգսյանի օրոք «ցրցամ տրված» գործի պտուղները

Շվեյցարիայում ռուս-վրացական հանձնաժողովը պետք է որոշի, թե երբ է շվեյցարական CGT մասնավոր ընկերությունը սկսելու իր մոնիթորինգային աշխատանքները։ Դեռևս 2011-ին պաշտոնական Թբիլիսին և Մոսկվան, որ չունեն դիվանագիտական հարաբերություններ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, պայմանավորվել են, որ ստեղծում են երեք մաքսային կետ, որից երկուսը պետք է լինի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում։ Սա նաև կարևոր համաձայնագիր է հայկական կողմի համար. Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այսօր միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը պարբերաբար փակ է լինում` եղանակային պայմանների պատճառով։ Եթե երկու նոր ճանապարհները գործեն, ապա զգալիորեն կդյուրացնեն ռուս-հայկական առևտրատնտեսական հաղորդակցությունը։ Նախօրեին Շվեյցարիայի արտգործնախարարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որում ասված է, թե Մոսկվան և Թբիլիսին ավարտել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ 2011թ. համաձայնագիրը դե ֆակտո կյանքի կոչելու համար։ Հիմնական խնդիրը «մաքսային» տերմինի մեջ էր, քանի որ երկու անցակետերը պետք է լինեն Աբխազիայում և Հարավային Օսիայում, իսկ Վրաստանը չէր ուզում, որ համաձայնագրի մեջ նշված լիներ «Հարավային Օսիայի կամ Աբխազիայի մաքսային անցակետեր» տերմինը։ Ռուսաստանը, սակայն, պնդում էր, թե իրականում համաձայնագիրը կնքվում է երեք պետությունների՝ մի դեպքում՝ Վրաստանի, Ռուսաստանի և Աբխազիայի, մյուս դեպքում՝ Վրաստանի, Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև։ «Կոմերսանտ»-ը գրել է, որ իրականում սա չի նշանակում, թե վաղն արդեն բեռներն անցնելու են Հարավային Օսիայի կամ Աբխազիայի ճանապարհներով։ Բանակցություններին ռուսական կողմն, ի դեմս փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ով հիմնական բանագնացն էր այս հարցով ռուսական կողմից, պարբերաբար հայտարարում էր, որ այս նոր անցակետերն ու նոր ճանապարհները կարևոր են նաև Հայաստանի համար։ Այս մասին Կարասին ասել է, մասնավորապես, հունվարի 28-ին՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանը նախատեսում է առաջիկա ամիսներին փաստաթղթեր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը մոնիթորինգ կիրականացնի մաքսային վարչարարության եւ առեւտրի մոնիթորինգի մասին ռուս-վրացական համաձայնագրի շրջանակում: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Փորձենք հնարավորինս արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրենք անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,- ասել էր Կարասինը: Արդյոք համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն լինելու է Հայաստա՞նը, Մոսկվան այս ամենն անում է ոչ այդքան իր համար, որքան Երեւանի խնդրանքով հարցին պատասխանելիս Կարասինն ասել էր հետեւյալը. «Հայաստանի խնդրանքն իսկապես առկա է: Սակայն այս դեպքում խոսքը միայն  Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված ռուս-վրացական համաձայնագրի մասին է: Այն երրորդ երկրների, այդ թվում՝ Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության համար որեւէ պարտավորություն չի ներկայացնում»: Այսպես, երկարատեւ նախապատրաստական փուլից հետո վրացական կողմը նախորդ տարվա դեկտեմբերին պայմանագիր ստորագրեց շվեցարացիների հետ: Այժմ ռուսական կողմի հերթն է ստորագրել նմանատիպ պայմանագիր, որից հետո պետք է սկսվի այս աննախադեպ նախագծի իրականացման փուլը: 2017թ. դեկտեմբերին Թբիլիսիից հետաքրքրական հայտարարություն հնչեց այն մասին, որ Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից: Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեկ-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում, ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանում։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին: «Թուրքիան, Հայաստանը եւ մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմանները»,- նշել էր Վրաստանի նախկին վարչապետ Կվիրիկաշվիլին: Այսինքն՝ ֆորս-մաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոկի թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այլ երկրներ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետի նշյալ հայտարարությունը Վրաստանում քննադատության առիթ էր դարձել վրաստանյան ընդդիմության համար, մասնավորապես՝ Վրաստանի նախկին նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների, որոնք նշում էին, թե երրորդ երկրների կողմից միջանցքի օգտագործումը խախտում է 2011թ. ձեռք բերված համաձայնությունը, որով պաշտոնական Թբիլիսին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։ 2017թ. դեկտեմբերի 25-ին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Թբիլիսի: Վրաստանի նախագահի նստավայրում Գեորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը, մասնավորապես, իր ելույթում շեշտեց, որ երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, եւ շատ անելիքներ կան, վերահաստատեց Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու Երեւանի պատրաստակամությունը. «Առաջին հերթին կարեւորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ տրանսպորտը, այդ թվում նաեւ, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը… Մեր հանդիպման օրակարգում էին նաեւ համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, եւ ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաեւ վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանելու մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»: 2018թ. հունվարին Վրաստանում լայնորեն քննարկվում էր այս թեման եւ հաճախ հնչում է գնահատականը, թե Հայաստանում ուռճացնում են Վրաստանի վարչապետի հայտարարությունը, եւ որ խոսքը ընդամենը ֆորս-մաժորային իրավիճակներում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից օգտվելու հնարավորության մասին էր: Այսինքն՝ դեպի Ռուսաստան ապրանքների փոխադրում իրականացնելու հնարավորության: Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ, դրա մեջ նշվում է, որ նման հնարավորություն կլինի միայն, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանում՝ Կազբեկ-Վերին Լարս ավտոճանապարհին, ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի: Հիշեցնենք նաեւ, որ Մաքսային վարչարարության եւ ապրանքների վերահսկման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011թ., այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության դեմ վետոն, այն պայմանով, որ Ռուսաստանի առեւտրային միջանցքները կանցնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, իսկ կողմերը միջազգային միջնորդներին կհրավիրեն ապրանքների հոսքը եւ դրանց մակնշումը վերահսկելու համար: Արդյունքում ընտրությունն ընկել է շվեյցարական SGS ընկերության վրա: Հայաստանի արտաքին առեւտրի գերակշիռ մասը Վրաստանի տարածքով է իրականացվում, մեր երկրի դեպի Ռուսաստան ցամաքային միակ ճանապարհը Վերին Լարսն է, որն էլ եղանակային պայմանների պատճառով շարունակաբար խափանվում է: Թամար Բագրատունի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am