Գաղափարախոսության բացակայություն. Ղազինյանը՝ կառավարության ծրագրի մասին

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Ազգային ժողով ներկայացված Փաշինյանի կառավարության ծրագիրը երեւէ ամենամանրակրկիտ ուսումնասիրված եւ լայնորեն քննարկված կառավարության գործունեության ծրագիրն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառները շատ են, բայց փորձեմ ներկայացնել դրանցից ամենառանցքայինները։ 1. Գաղափարախոսության բացակայությունը։ Իշխանության եկած ուժը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը չունենալով հանրային լայն ճանաչում ՀՀ քաղաքացիների շրջանում, քաղաքական դաշտում ներկայացված էր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի անձով։ Նախկին ռեժիմի հանդեպ հանրության մոտ ձեւավորված հակարկրանքի վրա ձեւավորված եւ գեներացված ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում իշխանության գալուց հետո տեղի ունեցած երկու ընտրություններում իշխանությունը խուսափեց ներկայանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմքով եւ նախընտրեց հանրության մեջ ճանաչում ստացած «Իմ քայլը» դաշինքը։ Երկու ընտրություններում էլ իշխանությունը ներկայացավ Նիկոլ Փաշինյանի դեմքով՝ քաղաքական գործընթացը կուսակցականությունից տեղափոխելով դեպի անձակենտրոն հարթություն։ Կարիք չկա հիմնավորելու, որ անձակենտրոն քաղաքական հարթության վրա գաղափարախոսություններին փոխարինում է պոպուլիզմն ու անձի պաշտամունքը, իսկ եթե սրան հավելենք նաեւ այն իրողությունը, որ նախընտրական ծրագիր, որպես այդպիսին, ընտրություններին չի ներկայացվել, ապա քաղաքական օրակարգի վակումը դառնում է անխուսափելի։ Այս իրավիճակում քաղաքական գործընթացների ուղենիշերի սահմանման միակ հնարավորությունը մնում է ընտրությունների արդյունքում հաղթած անձի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդարան ներկայացված կառավարության ծրագիրը։ 2. Խոստումների անթույլատրելի առատությունն ու ակնկալիքների չհիմնավորված բարձր նշաձողը «Նախահեղափոխական» եւ «հետհեղափոխական» գործընթացներում Փաշինյանի կողմից հնչեցվեցին հայեցակարգային մտքեր, որոնք ընտրողների եւ հասարակության լայն շերտերի շրջանում առաջացրեցին անիրականանալի սպասելիքներ։ Մասնավորապես հայտարարվեց, որ «ժողովրդից տասնամյակների ընթացքում թալանված բոլոր փողերը պետք է վերադարձվեն ժողովրդին», կամ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», «Հայաստանում սպասվում է ներդրումների մեծ հոսք եւ տնտեսական հեղափոխություն»։ Այս բոլոր խոստումների իրագործման մեխանիզմներն ու գործիքները պետք է ամրագրված լինեին կառավարության ծրագրում, հետեւաբար պետք է սպասել հանրության կողմից ծրագրի նկատմամբ ընդգծված ուշադրություն։ 3. Հնչեցված խոստումների եւ ակնկալիքների նկատմամբ պրոֆեսիոնալ եւ մասնագիտական հանրույթի թերահավատությունն ու անվստահությունը Փաշինյանի անձին եւ նրա թիմի հանդեպ։ Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթի մոտ լրջագույն անհանգստություն եւ մտահոգություն առաջացրեցին։ Լինելով կրթված եւ փորձառու, նրանք շատ լավ գիտակցում էին, որ այս անիրականանալի խոստումների առատությունը մեծ հավանականությամբ կհանգեցնեն զանգվածային հիասթափության, իսկ որոշ դեպքերում նաեւ հուսահատության։ Իր կողմնակիցներին որպես «ժողովուրդ» որակելն եւ նրանց պետության ու պետական ինստիտուտներին հակադրելը անխուսափելիորեն կհանգեցնի «ժողովրդական» ցանկությունների, շահերի եւ պետական ու ազգային շահերի բախման, որի արդյունքում կպարտվի պետությունն ու պետականությունը։ Իրավիճակի շտկումը հնարավոր է միայն իրական եւ պետականակենտրոն ընդդիմության ձեւավորման միջոցով, սական դրա համար անհրաժեշտ է հստակեցնել իշխանության դիրքավորումը։ Դժվար խնդիր է պոպուլիզմի անթույլատրելի բարձր դոզայի պայմաններում, բայց պրակտիկ քաղաքականությունը ինչ որ փուլում կստիպի Փաշինյանին կոնկրետացնել իր քաղաքական դիմագիծը։ Որպես այդպիսի հանգրվան բոլորի կողմից դիտարկվում էր նոր կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ Փաշինյանը ստիպված պետք է լիներ ամրագրեր իր՝ որպես իշխանություն, ծրագրային դրույթները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթը անհամբերությամբ սպասում էր այս ծրագրին եւ պատահական չէ նաեւ նրանց կողմից հնչեցվող գնահատակաների առատությունը»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am