Արցախի նախագահը խոսում է սահմանային լարվածության մասին
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ընդունելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց, որ շփման գծի ամբողջ երկայնքով իրադրությունը լարված է: Արցախում գտնվող Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի փոխանցմամբ` նախագահը խոսել է շփման գծում տիրող լարված իրադրության մասին` նշելով. «Հակառակորդը կիրառել է ծանր հրետանի բոլոր զինատեսկները, այդ թվում` օդուժ խաղաղ բնակավայրերի նկատմամբ: Ղարաբաղյան պաշտպանական բանակը վերականգնել է բոլոր դիքերը, արժանի հակահարված է տվել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ միայն հարավարեւելյան ուղղությամբ: Այնտեղից տեղեկությունները կհստակեցվեն. այս պահին հստակ չեն, քանի որ մարտական թեժ գործողությունները դեռես շարունակվում են»:
