Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած թեժ մարտերը լայն արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում:
Ինչպես հաղորդում է AlJazeera-ն գրում է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են մեկը մյուսին ընթացող կռիվները սանձահարելու հարցում: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ հարձակումները սանձազերծել է Ադրբեջանը, ինչից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: «Երկու կողմերում էլ կան կորուստներ, սակայն հակառակորդի մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի շատ են»,- նշել է Հովհաննիսյանը:
The Washington Post պարբերականը փաստում է, որ մարտերում զոհվել է 12 ադրբեջանցի զինվոր, իսկ Reuters-ը, սեփական աղբյուրների վրա հենվելով, հրապարակել է ապրիլի 1-ի գիշերը և 2-ի առավոտյան տեղի ունեցած բախումներից կադրեր: Միաժամանակ լրատվամիջոցը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զսպող հայտարարությունը, որով կոչ է արվում հայկական ու ադրբեջանական կողմերին դադարեցնելու կրակը:
Շփման գծում տեղի ունեցող մարտերի մասին գրել է նաև իրանական մամուլը: Press TV-ն նշել է, որ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում ու Բաքվում իրենց գործընկերների հետ:
Հարևան Վրաստանի Georgia Today լրատվականը նշել է, որ Հայաստանը շփման գծում տեղի ունեցող մարտերն ամենամեծն ու լուրջն է համարել հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Դեպքերին անդրադարձել է նաև Տաջիկստանի AKIpress լրատվամիջոցը` նշելով, որ կողմերի միջև բախումներ տեղի են ունեցել նաև նախկինում և փաստելով, որ ադրբեջանական կողմն ունի 12 զոհ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը