Որտե՞ղ է բնակվում ու ի՞նչ ունեցվածք ունի Շիրակի նորանշանակ մարզպետը

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն էր. նախքան լրագրողների հետ հանդիպելը, նա արդեն իսկ հանդիպել ու ծանոթացել էր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, անգամ քաղաքացիների էր ընդունել։ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ խոսեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակից, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից, նաև հաստիքների կրճատման թեմայից։ «Մենք երեկ խոսել ենք պարոն վարչապետի հետ մարզում իրականացվելիք քայլերի մասին. անչափ մտահոգիչ է մարզում անօթևանության և աղքատության հետ կապված խնդիրը։ Մենք ունենք դեպքեր, երբ հումանիտար աղետի եզրին են մարդիկ, ընտանիքները, մենք ունենք այդ իրավիճակը։ Եվ այդ իրավիճակը մարզի զարգացման, առաջ գնալու ֆոնին նեգատիվ է արդեն։ Առաջնահերթությունը մեր պարագայում անօթևանության և աղքատության խնդիրներն են։ Այստեղ՝ մարզպետարանում, շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցել ենք մարդիկ, որոնք եկել էին խնդրելու կանխիկ դրամ։ Նույնիսկ ոչ թե համապատասխան գրություն տալու, համապատասխան կառույցների աշխատակազմի կողմից աշխատանքային գործընթացն անցնելու, այլ կանխիկ գումար էին խնդրում։ Շատ ծանր դեպքեր են իհարկե, մենք առաջարկեցինք տալ դիմում և սպասել համապատասխան գործընթացի, իրենք հրաժարվեցին։ Տեսեք այս խնդիրները շատ խորացել են, այս խնդիրները կոմպլեքս լուծում են պահանջում, նույնիսկ մարզպետարանը, պետությունն այս խնդիրներին մոտ գնալու շատ մեծ ռեսուրսներ չունի, մենք եթե այսօր չենք մոբիլիզացնում ամբողջ այս ոլորտի ռեսուրսները՝ քաղհասարակության, անհատ բարերարների և մեր հանրության թաքնված ռեսուրսները… Մեր հանրությունն ապացուցել է, որ սիրո ու սրտացավության շատ մեծ պաշար ունի», -ասաց Տիգրան Պետրոսյանը։ Կլինե՞ն կադրային փոփոխություններ մարզպետարանում: «Կադրային փոփոխությունների հետ կապված, գիտեք, ընդհանրապես պետական կառավարման համակարգի, նաև նախարարությունների հետ կապված մոտեցում կա, այս փուլում բոլորիդ հայտնի է, նաև օպտիմալացում բառն է օգտագործվում, նաև մարզպետարաններին է առնչվելու, բայց ծավալների հետ կապված գործընթացը քննարկման մեջ է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։ Aravot.am-ը նրան խնդրեց նախքան բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը, տեղեկացնել, թե որտե՞ղ է բնակվում, ի՞նչ գույք ունի։ Մանրամասները` aravot.am

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am